• Latest news

Օրգանիզմում В12 վիտամինի դեֆիցիտի 3 նշան

9 դեկտեմբերի, 2017  19:58

Այսօր սխալ սնվելու հետեւանքով մարդկանց 40 տոկոսի օրգանիզմում В12 վիտամինի պարունակությունը մոտ է դեֆիցիտի սահմանին, 20 տոկոսի մոտ նկատվում է քրոնիկական պակաս: Մինչդեռ В12 վիտամինը կարեւոր է արյան բջիջների եւ նյարդային համակարգի առողջության համար, ինչպես նաեւ նորմալ նյութափոխանակության համար:

Ինչպե՞ս կարելի է կռահել, որ օրգանիզմն այս կարեւոր վիտամինի դեֆիցիտ ունի: Ներկայացնում ենք դա պարզելու համար մի քանի նշաններ:

Հիշողության խնդիրներ

В12 վիտամինի դեֆիցիտի հիմնական նշաններից մեկը հիշողության խնդիրն է: Եթե մարդը շարունակ մոռանում է սովորական իրերը՝ արդյոք փակել է բնակարանի դուռը, վերցրել է հեռախոսը, անջատել է սալօջախը, հնարավոր է՝ նա այս վիտամինի պակաս ունի: Համարվում է, որ В12 վիտամինի դեֆիցիտը վատթարացնում է նեյրոնային կապերի վիճակը, որը հետագայում կարող է առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն եւ տկարամտություն:

Թուլություն, գլխապտույտ

В12 վիտամինի պակասի պատճառով մարդը կարող է նաեւ թուլություն զգալ ոտքերում, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ճնշվածություն եւ մոտիվացիայի պակաս: Այս վիտամինի դեֆիցիտի ֆոնին նվազում է սերոտոնինի ինհիբիտորների (մասնավորապես՝ դոֆամինի) արտադրությունը, ինչն իր հերթին նվազեցնում է ուրախանալու եւ դրական զգացումներ ունենալու ունակությունը:

Համի կորուստ

Երբեմն В12 վիտամինի պակասի պատճառով մարդը դադարում է մթերքի եւ ճաշատեսակների համն զգալ, ինչպես նախկինում: Ամբողջ հարցն այն է, որ լեզվի վրա նյարդային վերջույթների որակյալ աշխատանքը կախված է В12 վիտամինի հաշվեկշռից:

Հիշեցնենք, որ որոշ դեղամիջոցների ընդունումը, օրինակ՝ այրոցի դեմ դեղերի, կարող է խախտել В12 վիտամինի սինթեզը: Այս վիտամինի լավագույն աղբյուրների թվում է տավարի միսը, հավկիթը, կաթը, մոցարելա պանիրը, թյունոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել