• Latest news

Նոր թեստը կօգնի հայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիվանդությունները

9 դեկտեմբերի, 2017  23:21

Արյան նոր անալիզը կօգնի ժամանակին հայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիվանդությունների ախտանշանները: Թեստի հեղինակների խոսքով՝ ASGES թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է հիվանդի արյան նմուշ: Տեստում հաշվի է առնվում տարիքը, սեռը եւ գեների արտահայտվածությունը: Թեստը թույլ է տալիս հայտնաբերել սրտի իշեմիկ հիվանդությունների (ՍԻՀ) վաղ ախտանշանները:

Թեստի փորձարկումներին մասնակցել է 65 եւ ավելի մեծ տարիքի 176 ամբուլատոր հիվանդ, որոնք ՍԻՀ ախտանշաններով կայուն վիճակում են եղել: Մասնագետները պարզել են, որ թեստի ցածր ցուցանիշներով եւ ՍԻՀ փոքր հավանականությամբ մասնակիցներին հազվադեպ են խորհուդ տվել լրացուցիչ սրտաբանական զննում անցնել: Իսկ թեստի բարձր ցուցանիշներով եւ ՍԻՀ մեծ հավանականությամբ կամավորներին հաճախ են ուղարկել լրացուցիչ զննումների:

Այնուհետեւ մասնակիցներին հետեւել են մեկ տարի: Հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի եւ անոթների լուրջ խնդիրների առաջացման հաճախականությունը եւ արյան շրջանառության վերականգնմանն ուղղված վիրահատության հավանականությունը թեստի բարձր ցուցանիշներով կամավորների շրջանում ավելի բարձր է եղել, քան թեստի ցածր ցուցանիշներով մասնակիցների մոտ (10 տոկոս ընդդեմ 0 տոկոսի):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել