• Latest news

Հիշողությունը կարող է կախված լինել կենսակերպից. գիտնականներ

9 դեկտեմբերի, 2017  21:49

Ֆիզիկական մեծ դիմացկունությամբ եւ կոգնիտիվ լավ ֆունկցիաներով օժտված մարդկանց մոտ  նեյրոնային ցանցում կապերն ավելի սերտ են, որոնք վերաբերում են աշխատանքային հիշողությանը: Այսպիսի եզրակացության են հանգել Իկանի բժշկական դպրոցի գիտնականները:

Նոր հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում, նրանք վերլուծել են 823 կամավորների ուղեղի սքանավորման տվյալները: Ուղեղի սքանավորման ժամանակ մասնակիցները աշխատանքային հիշողության հետ կապված խնդիրներ են կատարել: Գիտնականներն այնուհետեւ կազմել են աշխատանքային հիշողության հետ կապված նեյրոնային ցանցի քարտեզը: Վիճակագրական մեթոդ կիրառելով՝ հետազոտողները գնահատել են նշված ցանցի առանձնահատկությունների եւ կոգնիտիվ ֆունկցիաների, հոգեկան ու սոմատիկ առողջության, բնավորության ու կենսակերպի հետ կապված համահարաբերակցությունը:

Գիտնականները դրական համահարաբերակցություն են հայտնաբերել ցանցում սերտ կապերի միջեւ, որոնք վերաբերում են աշխատանքային հիշողությանը եւ ֆիզիկական մեծ դիմացկունութանը: Այս ցանցում սերտ կապերով մարդիկ նաեւ  տարբերվել են կոգնիտիվ լավ ֆունկցիաներով: Իսկ մարդկանց մոտ, որոնք սիրտ-անոթային, նյութափոխանակության խնդիրներ են ունեցել եւ սխալ կենսակերպ են վարել (չարաշահել են ալկոհոլը, ծխել են), ցանցում կապերը պակաս սերտ են եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել