• Latest news

Ամորձիների քաղցկեղի 6 ախտանիշ, որոնց մասին յուրաքանչյուր տղամարդ պետք է իմանա

11 դեկտեմբերի, 2017  21:22

Ի տարբերություն շատ այլ ուռուցքների՝ ամորձիների քաղցկեղը հանդիպում է երիտասարդ տարիքում՝ 25-35 տարեկան տղամարդկանց մոտ: Հենց այս պատճառով է այդքան կարեւոր, որ  բոլոր տղամարդիկ տեղյակ լինեն այս հիվանդության ախտանիշների մասին, որպեսզի այն ժամանակին ախտորոշեն եւ հաջող բուժման հավանականությունը մեծացնեն:

Ամորձիների կարծրացում կամ այտուց

Ամորձիներում ցանկացած ցավոտ կարծրացումները կամ ամորձապարկի այտուցները պետք է տղամարդուն անհանգստացնեն: Ամենեւին պարտադիր չէ, որ դրանց առաջացման պատճառը հենց քաղցկեղը լինի: Բայց եթե ամորձապարկում ինչ-որ տարօրինակություն եք շոշափում, համենայնդեպս բժշկի դիմեք՝ ապահովագրվելը մշտապես ավելի լավ է:

Ցավ եւ անհարմարություն ամորձիում

Ամորձիների քաղցկեղը ոչ միշտ է ախատանիշներ ունենում, այն երբեմն հանդարտ է ընթանում՝ երկար ժամանակ չարտահայտվելով, իսկ երբեմն արտահայտվում է ամորձիների ցավով: Եթե նման ցավ եք զգում, բժշկի դիմեք: Նույնը վերաբերում է շեքի կամ փորի ստորին հատվածի ցավային զգացողություններին:

Ծանրության զգացում ամորձապարկում

Ամորձապարկում ծանրության զգացումը նույնպես կարող է ամորձիի քաղցկեղի ախատանիշ լինել:

Ցավ թիկունքում

Թիկունքի ցավերը կարող են կապված լինել մկանային կամ ողնաշարային խնդիրների հետ: Երբեմն, սակայն, դրանք նաեւ ամորձիների խնդիրներն են ցույց տալիս:

Ծնկերի այտուց

Մեկ կամ երկու ծնկերի այտուցը նույնպես կարող է ամորձիի քացկեղի ախտանիշ լինել, որը չարժի անտեսել: Եթե նման երեւույթի եք բախվել, բժշկի հետ խորհրդակցեք:

Ատիպիկ ախտանիշներ

Ամորձիի քաղցկեղի որոշ ախտանիշներ առաջին հայացքից ոչ մի կապ չունեն ո՛չ ամորձիների, ո՛չ աճուկային հատվածի  հետ: Այսպիսի ախատանիշներին են վերագրվում օրինակ, կրծքավանդակում ցավը, հեղձուկը, խորխի կամ լորձի մեջ արյունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել