• Latest news

Ոչ թե պարկինսոնիզմ, այլ երկաթի ավելցուկ. Իսպանիայում սխալ բուժում ստացած հիվանդը Աստղիկ բկ-ից հեռացավ առողջ

10 դեկտեմբերի, 2017  20:18

Իսպանիայում գլխուղեղում կուտակվող երկաթի ավելցուկով հիվանդին երկար ժամանակ բուժել են Պարկինսոնի հիվանդության դեմ: Երկաթի փոխանակության հիվանդությունները բավականին հազվադեպ են պատահում, ու այդ պատճառով հաճախ սխալ են ախտորոշվում: Հենց այսպիսի դեպքի բախվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Հովհաննես Մ. Մանվելյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ կլինիկա է դիմել 60 տարեկան տղամարդ, որը մինչ այդ երկար ժամանակ բնակվել է Իսպանիայում: Հիվանդը չէր կարողանում ինքնուրույն քայլել, բանավոր խոսքն անչափ աղքատիկ էր, սուղ, միմիկան՝ անտարբեր: Պարզվեց, որ նրան Պարկինսոնի հիվանդություն էին ախտորոշել եւ բուժում էին լեւոդոպա դեղամիջոցով, հետզհետե ավելացնելով դեղաչափերը, սակայն բուժումը ոչ մի արդյունք չէր տվել:

«Հիվանդի մոտ Պարկինսոնի հիվանդության այլ բնութագրական ախտանիշներ չկային, եւ մեզ մոտ հարց ծագեց: Այսինքն՝ նրա մոտ առկա էր պարկինսոնիզմի համախտանիշ, բայց ոչ հիվանդությունը: Իսկ լեւոդոպան, ինչպես հայտնի է, համախտանիշի բուժման համար չափազանց անարդյունավետ է»,- նշեց բժիշկը:

Հիվանդը ենթարկվեց ՄՌՏ հետազոտության, եւ «Աստղիկ» ԲԿ-ում տեղադրված 3 տեսլա հզորությամբ սարքն օգնեց հայտնաբերել գլխուղեղի բազալ կորիզներում երկաթի կուտակման փաստը: Այսինքն՝ նրա համախտանիշը պայմանավորված էր գլխուղեղում երկաթի մեծ պարունակությամբ, որն առաջացել էր չափազանց հազվագյուտ ժառանգական հիվանդության հետեւանքով՝ կապված երկաթի փոխանակության խանգարման հետ, Neurodegeneration with brain iron accumulation (NBIA):

«Գլխուղեղից երկաթի ավելցուկը հեռացնելու համար կիրառվում է դեֆերոքսամին դեղամիջոցը, բայց Հայաստանում այն չկա: Մենք բուժումը սկսեցինք այլ խելատորներով, որոնք երկաթի ուղակի կլանիչ չեն, սակայն բարելավում են ուղեղային մետաբոլիզմը, նպաստում են հյուսվածքից նյութերի արտազատմանը, եւ զուգահեռ սկսեցինք դետոքսիկացիա կատարել ու պակասացնել Լ-դոպան: Արդյունքում՝ 5-րդ օրը հիվանդը ոտքի կանգնեց, իսկ 10-րդ օրը՝ վազեց»,- պատմեց Հովհաննես Մանվելյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել