• Latest news

Գիտնականները փոխպատվաստված երիկամների անջատման դեմ պայքարի նոր մեթոդ են առաջարկել

11 դեկտեմբերի, 2017  10:47

Կոնստանցայի համալսարանի (Գերմանիա) մի խումբ գիտնականներ նոր մեթոդ են մշակել, որը կանխում է փոխպատվաստված երիկամների անջատման ռեակցիան: Վճռական դեր է խաղում իմունային պրոտեասոմով ինհիբիրացումը, որը ճնշում է հակամարմինների արադրումը: Այս մասին հայտնում է Kidney International ամսագիրը:

Հիվանդների գրեթե կեսը, որոնց օրգաններ են փոխպատվաստել, 10 տարի շարունակ բախվել են անջատվելու խնդրին: Ներկայումս մեթդներ չկան, որոնք թույլ կտան ամբողջությամբ կանխել քրոնիկական անջատումը: Անջատվելու ժամանակ կիրառվող ոչ ընտրանքային պրոտեասոմ ինհիբիտորների կիրառումը մեծաթիվ կողմնակի էֆեկտներ էր առաջացնում: Այս պատճառով այդ պատրաստուկները կարող են կիրառվել մեծ սահմանափակումներով:

Սակայն հիմա գերմանացի գիտնականները՝ Մայքլ Գրոթրուպի ղեկավարությամբ, ցույց են տվել, որ անջատմանը կարող է խոչընդոտել իմունոպրոտեասոմով ինհիբիրացումը, որը սպանում է պլազմայի ակտիվացված բջիջները, որոնք արտադրում են փոխպատվաստված երիկամների վրա հարձակվող ալլո հակամարմինները, ինչն էլ դրանց անջատում է առաջացնում:

Այս մոտեցման հետազոտությունը ցույց է տվել, որ իմունոպրոտեասոմի ընտրովի ինհիբիրացումը՝ ONX 0914 ինհիբիտորի օգտագործմամբ նվազեցնում է B բջիջների եւ պլազմայի բջիջների քանակությունը ու ճնշում դոնորային հատուկ ալլո հակամարմինների արտադրումը:

Ինչպես նշել է Մայքլ Գրոթրուպը, մեթոդի հետազոտություններն առավել քան հաջող են անցել. հետազոտության մեջ օգտագործված կենդանիների մոտ օրգանների անջատումը հաջողվել է կանխել: Նրանց օրգանիզմներում ալլո հակամարմիններ չեն եղել:  Նվազել են նաեւ փոխպատվաստված երիկամներում բորբոքման ցուցանիշները, իսկ երիկամները լավ են գործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել