• Latest news

Կրծքերը մեծացնելուց հետո ծխող կանանց պտուկները կարող են պոկվել

11 դեկտեմբերի, 2017  13:01

Կանայք, որոնք ծխել են կրծքերը մեծացնելու վիրահատությունից թեկուզ մեկ ամիս առաջ, խիստ վտանգում են իրենց առողջությունը, պնդում են բժիշկները: Միչիգանի Պլաստիկ վիրաբուժության համալսարանից դոկտոր Էնթոնի Յունը հայտարարել է, որ իր պացիենտներից մեկը կորցրել է պտուկը, քանի որ կոսմետիկ վիրահատությունից առաջ չի դադարել ծխել: Պտուկները դարձել են մանուշակագույն, ապա՝ սեւ եւ վերջում՝ ամբողջությամբ պոկվել են: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:

Այդպիսի դեպքեր եւս մի քանի անգամ կրկնվել են: Մասնագետները պարզել են, որ դա տեղի է ունենում արյան թույլ հոսքի պատճառով: Պտուկներն ավելի մուգ գույն են ստացել եւ փաստացի դադարել են զգայուն լինել: Նմանատիպ դեպքերի 90 տոկոսը վերաբերել է այն պացիենտներին, որոնք վիրահատությունից թեկուզ մեկ ամիս առաջ ծխել են: Դոկտոր Յունը կարծում է, որ դա տեղի է ունենում, քանի որ ծխախոտի ծխում պարունակվող նիկոտինն ու ածխածնի օքսիդն արյունատար անոթներին ստիպում են սեղմվել: Ծխախոտն ազդում է «լարանի» պես, որի հետեւանքով պտուկը նեկրոզից մահանում է: Դրանից փրկել կարող են արյուն ծծող տզրուկները:

«Նույնիսկ եթե Ձեր բժիշկը լավագույնն է, եթե դուք ցանկացած վիրահատությունից առաջ եւ հետո ծխում եք, դա կարող է պատահել բոլորի հետ», - նշել է բժիշկը: Ծխող կանանց, կուրծքը մեծացնելուց հետո, անհրաժեշտ է բուժում անցնել, որի ժամանակ տզրուկները կսկսեն ծծել կանգ առած արյունը՝ անոթներին ստիպելով գործել սովորական ռեժիմով: Պրոցեդուրայից հետո մասնագետները խորհուրդ են տալիս ծխելը թողնել, հակառակ դեպքում հնարավոր է նաեւ, որ իմպլանտը պոկվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել