• Latest news

Մեծ Բրիտանիայում բժիշկները սխալմամբ հեռացրել են կնոջ կուրծքը (ֆոտո)

11 դեկտեմբերի, 2017  16:36

Մեծ Բրիտանիայում բժիշկների սխալից տուժած կինը դեպրեսիայի մեջ է ընկել եւ փակել գեղեցկության սեփական սրահը: Բժիշկները հեռացրել էին 46-ամյա Մարիամ Յազդանիի կուրծքն այն բանից հետո, երբ նրա հետազոտությունները շփոթել էին մեկ այլ պացիենտի հետազոտությունների հետ, հաղորդում է The Sun-ը:

Կինը պատմել է, որ 2015-ին նա կրծքում գունդ է շոշափել եւ մամոգրաֆիա է արել: Հետո նրան ուղարկել են բիոպսիայի: Մարիամին կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Բժիշկները ամբողջությամբ հեռացրել են կնոջ կուրծքը, ապա վերականգնողական վիրահատություն են կատարել: Ութժամյա վիրաբուժական միջամտությունից եւ ստացիոնար բուժումից հետո, Մարիամը տուն է գնացել՝ վերականգնվելու:

Նրան հիվանդանոցից տուն են զանգել՝ ներողություն խնդրելու: Բժիշկները հայտնել են, որ պատահաբար շփոթել են հետազոտության արդյունքները: Դրանից հետո կինը ուժեղ սթրես է ապրել ու դեպրեսիայի մեջ ընկել, որի պատճառով հետո փակել է գեղեցկության իր սրահը:

Հիվանդանոցում խոստացել են, որ միջոցներ կձեռարկեն, որ նման պատմություններ այլեւս չկրկնվեն: Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունն իր հերթին ընդունել է սխալը:

Հնարավոր է, որ Մարիամի վնասը կփոխհատուցեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել