• Latest news

Ցավազրկող դեղերի օգտագործումը մեծացնում է ճարպակալման ռիսկը

11 դեկտեմբերի, 2017  22:49

Ցավազրկող դեղամիջոցների կանոնավոր օգտագործումը կարող է ոչ միայն կախվածություն առաջացնել, այլ նաեւ ճարպակալման, անքնության եւ հիպերտոնիայի պատճառ դառնալ, հայտնում է Նյուքասլի համալսարանի գիտնականները։

Այս ոլորտի խոշորագույն հետազոտությունը ցույց է տվել, որ սրտային հիվանդությունների, դիաբետի եւ ինսուլտի բուժման դեղերի հետ միաժամանակ ցավազրկող ընդունած մարդիկ 95 տոկոսով ավելի հաճախ են բախվում ճարպակալման խնդրին։ Հավանաբար դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ դեղամիջոցները սեդատիվ եւ հանգստացնող ազդեցություն են ունենում, ինչի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, եւ նրանց նյութափոխանակությունը դանդաղում է։

Գիտնականներն ուսումնասիրել են հաբապենտինի, պրեգաբալինի եւ ցավազրկող օփիոիդների ազդեցությունը 133 000 մարդու վրա։ Որոշ մարդիկ սրտի դեղերի հետ միասին ցավազրկող դեղամիջոցներ էին ընդունել, իսկ ոմանք՝ միայն սրտային հիվանդությունների բուժման դեղեր։ Պարզվում է, որ առաջին խմբի մարդիկ 95 տոկոս դեպքերում տառապել են ճարպակալումից, 82 տոկոսով ավելի հաճախ են բախվել իրանի չափերի մեծացմանը եւ 63 տոկոսով ավելի հաճախ են տառապել հիպերտոնիայից։ Շատերը նաեւ բողոքել են անքնությունից եւ քնած ժամանակ շնչառության խանգարումից։ Այս երկու խնդիրն էլ իրենց հերթին մեծացնում են ճարպակալման ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է