• Latest news

Մանկաբույժ. Քաղցր յոգուրտներն ու գազավորված ըմպելիքները չարիք են երեխայի համար

11 դեկտեմբերի, 2017  15:25

Խանութի յոգուրտները, որոնք շատ շաքար (կամ շաքարին փոխարինողներ, որոնք ավելի վատ են) եւ բուրավետիչներ են պարունակում, ոչ մի կերպ չես կարող երեխայի համար օգտակար սնունդ համարել, պնդում է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ լավ կլինի այդպիսի յոգուրտները եւ գազավորված ըմպելիքները երեխայի սննդակարգից բացառել:

Մասնագետը նշում է, որ շատերը յոգուրտը առողջարար եւ օգտակար են համարում, սակայն իրականում նրանցում շատ անպիտան քիմիական նյութեր, կոնսերվանտներ ու շաքար է պարունակվում:

«Այսօր մարդիկ սիրում են քննարկել պատվաստանյութի բաղադրությունը, իբր դրանցում կոնսերվանտներ եւ այլ «վնասակար» նյութեր կան: Բայց ոչ ոք չի մտածում, թե որքան կոնսերվանտներ եւ վտանգավոր նյութեր կան պտրաստի յոգուրտներում, որոնք նրանք գրթե ամեն օր գնում են իրենց երեխաների համար: Երեխան ողջ կյանքում պատվաստում ստանում է մի քանի անգամ, իսկ յոգուրտներ՝ համարյա ամեն օր: Այժմ մտածեք, թե նրա համար ո՞րն է ավելի վտանգավոր»,- հարցնում է մասնագետը: Մանկաբույժը խորհուրդ է տալիս յոգուրտի փոխարեն երեխաներին տեղական արտադրության մածուն տալ՝ կտրատված բանջարեղենով ու մուրաբայով:

Ինչ վերաբերում է քաղցրահամ գազավորված ըմպելիքներին, ապա դրանց մեջ ոչ մի օգտակար բան չկա, նշում է մասնագետը: Դրանք միայն վնասակար են, այդ պատճառով անհրաժեշտ է երեխայի սննդակարգից ի սպառ բացառել այն: Դրանց փոխարեն երեխան կարող է խմել թարմ քամված հյութ, կոմպոտ, որոնք պատրաստված կլինեն թարմ կամ չորացված մրգերից: Որպեսզի կոմպոտը պհպանի մրգի օգտակար հատկությունները, խորհուրդ չի տրվում այն երկար եռացնել: Կոմպոտը կարելի է եռացնել ու թողնել, որ այն թրմվի:

Երեխայի սննդակարգից բացառել նաեւ այլ քաղցրավենիքները, ինչպիսիք են թխվածքաբլիթները, շոկոլադը, մանկաբույժի խոսքով, սխալ է եւ նաեւ անհնար: Սակայն պետք է քաղցրը չափավոր ուտել: Երեխային քաղցրավենիք տալ հիմնական կերակրումների միջեւ սխալ է, քանի որ քաղցրավենիքը կփակի նրա ախորժակը եւ նա չի ստանա խորհուրդ տրվող չափաբաժնով բանջարեղեն, հատիկավորներ եւ միս

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել