• Latest news

Ինչու՞ է ճարպակալումը մանուկ հասակում այդքան վտանգավոր

11 դեկտեմբերի, 2017  18:07

Մանկական ճարպակալումը միայն գեղագիտական խնդիր չէ. ավելորդ քաշը վտանգավոր է նաեւ երեխայի առողջության համար, պնդում է Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր, մանկական սննդաբան Քրիստիան Մյելգարդը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ արդեն մանկական տարիքում երեխայի մոտ ավելորդ քաշի պատճառով կարող են առաջանալ ոտքերի եւ հոդերի ցավեր, որոնք նրան կխանգարեն շարժվել, խաղալ եւ մարզվել: Սակայն ավելորդ քաշի պատճառով ավելի լուրջ խնդիրներ նրա մոտ կարող են ի հայտ գալ ապագայում, ավելի մեծ տարիքում: Կարծիք կա, որ  ավելորդ քաշ եւ մանավանդ ճարպակալում ունեցող երեխաների մոտ սեռական հասունացումը սկսվում է ժամանակից շուտ, իսկ վաղաժամ հասունացումը բարձրացնում է մի շարք, այդ թվում՝ նաեւ ուռուցքային հիվանդությունների հավանականությունը:

Քրիստիան Մյելգարդը նշում է, որ այս պահին գիտությանը հայտնի չեն ավելորդ քաշի ու սեռական վաղ հասունացման միջեւ կապի մեխանիզմները: Հնարավոր է, որ ավելորդ քաշը հանգեցնում է հորմոնային խախտումների, որոնք եւ պատճառ են դառնում վաղ հասունացման, հնարավոր է եւ հակառակը՝ վաղ հասունացումն է բերում ճարպակալման:

Ավելորդ քաշ ունեցող երեխաների մոտ ապագայում կարող են նաեւ այլ խնդիրներ եւս առաջանալ: Այսպիսով, երբ նրանք մեծանան նրանք կհայտնվեն 2-րդ տիպի շաքարախտի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի խմբում: Այսօր 2-րդ տիպի շաքարախտը, որը նախկինում համարվում էր մեծահասակների հիվանդություն, հաճախ նաեւ հանդիպում է դեռահասների ու, նույնիսկ, 3-5 տարեկան երեխաների մոտ: Հայաստանում այս պահին շուրջ 10 տարեկան 4 երեխա կա, որոնց մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարախտ եւ ճարպակալում:

Մասնագետը նշում է, որ ճարպակալում ունեցող երեխաների մոտ բարձր է նաեւ լյարդի ճարպային հիվանդության եւ մետաբոլիկ համախտանիշի առաջացման հավանականությունը:

Քրիստիան Մյելգարդի խոսքով՝ երեխաների շրջանում ճարպակալման համաճարակը լրջագույն խնդիրներից մեկն է գրեթե բոլոր երկրներում: Թե ինչպիսի երկարաժամկետ հետեւանքներ կարող է ունենալ ճարպակալումը երեխաների առողջության վրա, դեռ շատ բան պիտի պարզվի: «Չի բացառվում, որ մոտ ապագայում կյանքի տեւողությունը, որը տարեցտարի աճել է, կրկին սկսի կրճատվել, եւ գեր երեխաների ներկայիս սերունդը ավելի քիչ կապրի, քան ապրել են իրենց ծնողները»,- նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել