• Latest news

Հրապարակվել է տղամարդկանց թլպատման տարածվածության քարտեզը. ԱՄՆ–ն առաջատարների ցանկում է

11 դեկտեմբերի, 2017  23:47

Reddit  պորտալում հրապարակվել է աշխարհի տարբեր երկրներում տղամարդկանց թլպատման տարածվածության քարտեզը։

PatThePope անվան տակ հանդես եկող օգտատերը, հիմնվելով բիոտեխնոլոգիական տեղեկության ազգային կենտրոնի տվյալների վրա, ցույց է տալիս, որ արական սեռի թլպատումը հատկապես տարածված է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի եւ ԱՄՆ բնակչության շրջանում։

ԱՄՆ–ում, համաձայն ամերիկյան լրատվամիջոցների, 10 նորածին տղաներից 6-ին թլպատում են։

Թլպատումը նաեւ հաճախ են կիրառում Հարավային Կորեայում։ Reddit–ի օգտատերերը ենթադրում են, որ դա կարող է կապ ունենալ ամերիկացիների հետ սերտ կապերով եւ ուսանողների փոխանակման տարածվածության հետ։

Տղամարդկանց թլպատումը հատկապես տարածված է Աֆղանստանում, Գաբոնում, Եմենում, Իրանում, Մավրիտանիայում, Մարոկկոյում, Տաջիկստանում, Թունիսում, Արեւմտյան Սահարայում եւ Կոմորյան կղզիներում։ Այստեղ թլպատում են արական սեռի ներկայացուցիչների ավելի քան 99 տոկոսին։ Ռուսաստանում այդ ցուցանիշը տատանվում է 10-20 տոկոսի սահմաններում։ 

Անգլիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետների խոսքով՝ կա մի քանի պատճառ, որոնք ստիպում են տղամարդկանց դիմել թլպատման։ Քաղաքական եւ կրոնական համոզմունքներից զատ, կա նաեւ բժշկական պատճառներ, օրինակ ՄԻԱՎ–ի եւ ֆիմոզի կանխարգելումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել