• Latest news

Նույնասեռականների ծնվելու մեջ իրենց ավագ եղբայրնե՞րն են մեղավոր

12 դեկտեմբերի, 2017  12:09

Կանադայից եւ ԱՄՆ-ից գիտնականների մի խումբ ներկայացրել է նույնասեռական տղամարդկանց լույս աշխարհ գալու կենսաբանական բացատրությունը: Ուսումնասիրողները ավագ եղբայրների թվի ու կրտսեր նույնասեռական եղբոր ծնվելու միջեւ կապ են հայտնաբերել մայրական կողմում: Հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Մասնագետները հայտնաբերել են, որ նույնասեռական որդի ունեցող կնոջ արյան պլազմայում բարձր է NLGN4Y սպիտակուցի նկատմամբ հակամարմինների մակարդակը՝ այն մայրերի համեմատությամբ, որոնք բացառապես հետերոսեքսուալ երեխաներ ունեն:

Կախվածությունն ավելացել է կրտսեր նույնասեռական եղբոր եւ ավագ հետերոսեքսուալ եղբոր դեպքում: Հեղինակների խոսքով՝ այս հետազոտությունը «կարեւոր քայլ է առաջ՝ տղամարդկանց սեռական կողմնորոշման աղբյուրները հասկանալու համար»: Այն նաեւ թույլ է տալիս ենթադրել, որ հոմոսեքսուալ սեռական կողմնորոշումը կապված է «տղամարդու սաղմնային ուղեղի զարգացման համար կարեւոր սպիտակուցի նկատմամբ մայրական օրգանիզմի իմունային պատասխանի» բնույթի հետ:

NLGN4Y գենը նույնանուն սպիտակուցն է կոդավորում, որը պատասխանատու է բջջի արտաբջջային ու այլ բջիջների հետ կապվելու կարողության համար, մասնավորապես, սինապտիկ կապի ձեւավորման համար:

NLGN4Y-ն արտահայտվում է գլխավորապես գլխուղեղում եւ շագանակագեղձում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել