• Latest news

Ատամի պրոթեզները թերսնուցման են բերում

12 դեկտեմբերի, 2017  13:21

Ատամի պրոթեզները թերսնուցման կարող են բերել, պնդում են Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները:

Նրանց կարծիքով՝ ներդրված ատամնաշարերը խանգարում են ծամել առողջ սնունդը՝ միսը, ընկուզեղենը, բանջարեղենն ու միրգը: Խնդիրներ են առաջանում նաեւ նրանց մոտ, ովքեր կորցրել են ատամները, բայց պրոթեզ չեն կրում: Երկու դեպքում էլ թերսնուցման պատճառով թուլանում են մկանները, ոսկորներն ու հոդերը, որը կարող է վնասվածքների պատճառ դառնալ:

«Այսօրվա դրությամբ վնասվածքներ ստանալու դեմ ողջ պայքարը կապված է դիետաների ու սնվելու նկատմամբ մարդկանց գրագիտության հետ, իսկ ծերության ժամանակ առողջության վրա ատամների ազդեցությունը հերքվում է»,- նկատել է գիտական աշխատանքի հեղինակներից մեկը՝ Վաել Սաբախը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1800 տարեց մարդ: Նրանց երեք խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցներն ունեցել են ավելի քան 20 ատամ, երկրորդ խմբի անդամներն ավելի քիչ ատամ են ունեցել եւ պրոթեզ են կրել, երրորդ խմբի անդամները նույնպես 20-ից քիչ ատամ են ունեցել եւ ոչինչ չեն կրել:

Գիտնականները հաշվարկել են Մարմնի զանգվածի ինդեքսը եւ վերլուծել հետազոտության մասնակիցների ատամների, հյուսվածքների եւ ոսկորների վիճակը: Արդյունքները ցույց են տվել, որ արհեստական ատամների առկայությունը 32 տոկոսով բարձրացնում է թերսնուցման կամ «դյուրաբեկության»  հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է