• Latest news

Ո՞րն է Երկրագնդի ամենաերկարակյաց մարդկանց հոգեկերտվածքի գաղտնիքը

12 դեկտեմբերի, 2017  21:11

Գիտնականները Իտալիայի ամենաերկարակյաց բնակիչների շրջանում, որոնք բնակվում են երկրի հարավի «երկարակյացների օջախում», հոգեկերտվածքի արտասովոր ընդհանուր գծեր են հայտնաբերել, նշված է International Psychogeriatrics ամսագրում հրապարակված հոդվածում:

«Երկարակյաց մարդկանց նվիրված մեծաթիվ հետազոտություններ կան, սակայն բոլորը փաստացի վերաբերում են նրանց գենետիկային, այլ ոչ հոգեկան առողջությանն ու անհատականությանը: Մենք ցույց ենք տվել, որ երկարակյացների այս խմբում կան հոգեկերտվածքի յուրահատուկ ընդհանուր գծեր, ինչպիսին են համառությունը, կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը եւ ընտանիքի, հողի ու հավատի հետ ամուր կապը»,- ասել է Սան Դիեգոյի (ԱՄՆ) Քալիֆորնիայի համալսարանից Դիլիփ Ջեսթեն:

Ջեսթեն եւ մի շարք այլ գերոնտոլոգներ ու կենսաբաններ՝ Հռոմի (Իտալիա) Լա Սապիենցի համալսարանից Սալվատորե դի Սոմայի ղեկավարությամբ մի քանի տարի շարունակ հետազոտում են Չիլենտո տեղավայրում գտնվող, այսպես կոչված, «երկարակեցության օջախը», որտեղ ապրում են չափազանց ծեր ու դրա հետ մեկտեղ առողջ մարդիկ:

Չիլենտոյում կյանքի միջին տեւողությունը կանանց համար ռեկորդային 92 տարի է կազմում, իսկ տղամարդկանց համար՝ 85 տարի, ինչը գործնականում 10 տարով ավելի է, քան միջինում ամբողջ Իտալիայում:

Դի Սոմայի գիտական խումբը հարցաշար է անցկացրել ամենատարեցների եւ նրանց երիտասարդ ազգականների շրջանում՝ գնահատելով նրանց հոգեկան եւ ֆիզիկական առողջության մակարդակը: Այս հարցումները մի քանի հետաքրքիր մանրամասներ են բացահայտել, որոնք հատուկ են գերռեկորդակիրներին, բայց ոչ նրանց թոռներին, երեխաներին եւ ծոռներին:

Օրինակ՝ բոլոր տարեցները, չնայած առողջական բավականին վատթար վիճակին, նկատելիորեն ավելի քիչ են տառապել դեպրեսիայով, տագնապալի վիճակով եւ հոգեվիճակի հետ կապված այլ խնդիրներով, քան նրանց երիտասարդ ազգականները, տարբերվել են նաեւ լավատեսության ու «աշխատամոլության» բարձր մակարդակով: Ի հավելումն՝ նրանք արտասովոր ամուր էին կապված հողին եւ ընտանիքին:

«Հնարավոր է՝ հողի հանդեպ սերը, որն այս բոլոր տարեց մարդկանց ընդհանուր հատկությունն է, նրանց երկարակեցության գաղտնիքն է: Նրանց մեծ մասը շարունակում է աշխատել թե՛ տանը, թե՛ դաշտերում: Նրանք կարող են մտածել՝ «սա իմ կյանքն է, իմ հողը, եւ ես այն հենց այնպես չեմ  տա»,- եզրափակել է Դի Սոմայի գործընկեր Աննա Շելցոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է