• Latest news

Աղջիկը 30 վիրահատություն է տարել՝ փորձելով նմանվել իր ընկերոջ սիրելի պոռնոդերասանուհուն (ֆոտո)

12 դեկտեմբերի, 2017  23:46

Հոնգկոնգցի բլոգերը, որը YouTube-ում հայտնի է Berry NG կեղծանվամբ, 30 պլաստիկ վիրահատություն է տարել՝ փորձելով նմանվել իր ընկերոջ սիրելի պոռնոդերասանուհուն: Mirror պարբերականին Berry NG-ն պատմել է, որ ինքը ճակատի, շուրթերի, քթի, կոպերի եւ կրծքի մի քանի վիրահատություն է արել, որպեսզի ամբողջովին փոխի իր արտաքին տեսքը: Սակայն, չնայած իր բոլոր ջանքերին, տղային բոլորովին չի տպավորել, թե ինչ է արել աղջիկն իր արտաքինի հետ:

«Եթե նա ինձ կանգնեցներ եւ ասեր, որ ես իր համար բավարար գեղեցիկ եմ, ես անմիջապես կհրաժարվեի այդ մտքից։ Բայց նա ոչինչ չէր ասում»,- խոստովանել է նա: Berry NG-ն հստակեցրել է, որ պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելու ժամանակ իր ընկերը շատ է տպավորվել դերասանուհիների կրծքերի չափերով:

«Ինչ մեծ են: Արտակարգ է»,- նրա խոսքերն է մեջբերում Berry NG-ը:

Ամեն դեպքում, երբ աղջիկը որոշել է մեծացնել կուրծքը, տղան բոլորովին չի գնահատել նրա քայլը, իսկ նրա մայրը լաց է եղել:

«Այդ պահին ես հասկացա, որ իմ ինքնատիրապետումը վերահսկողությունից դուրս է եկել», - հիշում է Berry NG-ը: Նա որոշել է հեռանալ ընկերոջից, որին, ինչպես ինքն է պնդում, երբեք դուր չի եկել իր արտաքինը, եւ երդվել է երբեք այլեւս նրա հետ չլինել:

«Ես գուցե արհեստական դեմք ունեմ, բայց իմ սիրտը ավելի մեծ է, քան շատերինը»:  Berry NG-ը YouTube-ում հաղորդում է վարում, որում  նա պլաստիկ վիրահատություն անել ցանկացող աղջիկներին նախազգուշացնում է վիրաբուժության վտանգի ու խաբուսիկ լինելու  մասին:

       

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել