• Latest news

Հոկտեմբերի 1-ից բժշկական ծառայություններ են ստացել սոցփաթեթի 25,628 շահառու

12 դեկտեմբերի, 2017  14:57

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի 25,628 շահառու բժշկական ծառայություններ են ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Նրանցից 1,742-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն, այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողձապահության նախարարությունը։

Յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում  նախարարության Պետական առողջապահական գործակալությունը եւ համապատասխան ապահովագրական ընկերությունը։ Այդպիսով ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների ժամանակին եւ պատշաճ մատուցումը: Ստացված արձագանքները խոսում են դիմողների գոհունակության մասին։

Շահառուները նախարարության «թեժ գիծ» են դիմում հիմնականում տեղեկատվություն ստանալու համար. բժշկական ինչ ծառայություններ են տրամադրվում պայմանագրի շրջանակներում, որ հիվանդություններն են հանդիսանում բացառություն, ինչ հիմունքներով են իրականացվում հատուկ եւ դժվարամատչելի հետազոտությունները եւ այլն։

Առողջապահության նախարարության պաշտոնական էջում ստեղծված «Սոցիալական փաթեթ» դարանում` http://moh.am/#1/105, կարելի է գտնել այս ծրագրին վերաբերող շատ հարցերի պատասխաններ։  

Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրվող բժշկական ծառայությունները եւ բացառությունները։

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  1. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը,

  1. Արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները՝ համաձայն ստորև աղյուսակի: Ընդ որում 1.2.9-1.2.19 ենթակետերում ներառված հետազոտություններն իրականացվում են համավճարային սկզբունքով. ստորև նշված հետազոտությունների յուրաքանչյուր իրականացման դեպքում Դուք վճարում եք համավճար: Ձեր կողմից վճարման ենթակա համավճարի չափը ներկայացված է Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

N

Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկ

Արտահիվանդանոցային պայմաններում իրականացվելու դեպքում
Ձեր կողմից վճարվող համավճարի չափը
(ՀՀ դրամ)

1.2.1

Էխոկարդիոգրաֆիա  դոպպլեր հետազոտությամբ

0

1.2.2

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

0

1.2.3

Ռենտգենոգրաֆիա՝ ն/ե հեղուկ կոնտրաստավորմամբ (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը)

0

1.2.4

Կոլոնոսկոպիա

0

1.2.5

Մամոգրաֆիա

0

1.2.6

Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-տեստ, վելոէրգոմետրիա)

0

1.2.7

Հոլտեր մոնիտորինգ

0

1.2.8

Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ՝ երիկամներ, լյարդ, ոսկրեր, թոքեր և այլն,

0

1.2.9

Համակարգչային տոմոգրաֆիա 1 հատված, առանց ն/ե կոնտրաստավորման

5,000

1.2.10

Համակարգչային տոմոգրաֆիա 2 հատված առանց ն/ե կոնտրաստավորման

6,000

1.2.11

Համակարգչային տոմոգրաֆիա 3 և ավել հատվածներ առանց ն/ե կոնտրաստավորման

7,500

1.2.12

Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ` 1 հատվածի (ներառյալ  կոնտրաստ նյութի արժեքը)

8,500

1.2.13

Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ` 2 հատվածի (ներառյալ  կոնտրաստ նյութի արժեքը)

12,000

1.2.14

Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ` 3 հատվածի (ներառյալ  կոնտրաստ նյութի արժեքը)

14,000

1.2.15

Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված (առանց կոնտրաստ նյութի արժեքի), անկախ սարքի հզորությունից

15,000

1.2.16

Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 2 հատված (առանց կոնտրաստ նյութի արժեքի), անկախ սարքի հզորությունից

25,000

1.2.17

Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված  նույն քաղաքացուն 1-ին հետազոտությունից սկսած 6 ամսվա ընթացքում (առանց կոնտրաստ նյութի արժեքի), անկախ սարքի հզորությունից,

10,000

1.2.18

Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը), անկախ սարքի հզորությունից,

25,000

1.2.19

Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 2 հատված (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը), անկախ սարքի հզորությունից,

35,000

Հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները (1.2 կետում նախատեսված ծավալով և կարգով) ենթակա են տրամադրման նաև 2.8-2.17 և 2.18.1-2.18.5 ենթակետերում նշված բացառություն հանդիսացող հիվանդությունների և իրավիճակների դեպքում։

  1. Հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ համաձայն ստորև նշված ծավալի`
      1. Վիրահատական և/կամ թերապևտիկ բուժում (բացառությամբ ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպետեմբերի 28-ի 57-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ 1.3.3 ենթակետով նախատեսված դեպքերի),
      2. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնք իրականացվել են հիվանդանոցային պայմաններում: Ընդ որում, հիվանդանոցային բուժման ընթացքում հիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով համավճարներ չեն կիրառվում, և դրանք ներառվում են բուժման արժեքի մեջ:
      3. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող հետևյալ բժշկական ծառայությունները`

ա)

գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և/կամ օնիքսի արժեքը),

բ)

կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

գ)

շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

դ)

էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,

ե)

սրտի բաց վիրահատություն և/կամ կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,

զ)

աորտայի անևրիզմաների պատռվածքների և/կամ շերտազատումների վիրահատություններ,

է)

կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,

ը)

սրտամկանի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ, սրտի կաթետերային աբլացիա,

թ)

սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),

ժ)

արթրոսկոպիկ վիրահատություններ,

ժա)

խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի,

ժբ)

բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում` միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,

ժգ)

շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով,

ժդ)

քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,

ժե)

սկլերոպլաստիկան, կեռատոպլաստիկան,

ժզ)

աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում),

ժէ)

Նորագոյացությունների ճառագայթային բուժում՝ տարեկան ոչ ավել, քան 35 սեանս,

ժը)

Նորագոյացությունների ներխոռոչային ճառագայթային բուժում՝ տարեկան ոչ ավել, քան 10 սեանս:

Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում`

      • բժշկական խորհրդատվություններ,
      • հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, այդ թվում նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները,
      • հիվանդանոցային բուժման ընթացքում հիվանդանոցի կողմից անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության պարագաներով ապահովումը և բուժական միջամտությունները.
      • պացիենտին անվճար հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ պացիենտի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակների արժեքի):

  1. Կանխարգելիչ բժշկական քննությունը՝
  • ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն՝ զարկերակային ճնշման պարտադիր չափումով և մարմնի զանգվածի որոշմամբ,
  • ուռոլոգի (բացակայության դեպքում վիրաբույժ) խորհրդատվություն (տղամարդկանց համար),
  • գինեկոլոգի խորհրդատվություն,
  • կրծքագեղձի ֆիզիկալ զննում,
  • արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով,
  • խոլեստերինի որոշում արյան մեջ,
  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն:

Օրացույցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակներում Դուք կարող եք մեկ անգամ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե Դուք կանխարգելիչ բժշկական քննություն անցել եք տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող եք անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:


    ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ՉԵՆ`

    1. արտահիվանդանոցային բժշկական օգնությունը, սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական, ակնաբուժական ծառայությունները): Սույն ենթակետում նշված բացառությունը չի վերաբերում 1.1 կետով սահմանված դեպքերին,
    2. այն հետազոտությունները, բժշկական միջամտությունները, բժշկական օգնության ու սպասարկման ցանկացած այլ ծառայությունները (ներառյալ դեղեր, բժշկական պարագաներ), որոնք չեն նշանակվել բժշկի կողմից և/կամ մատուցվել են Ապահովագրված անձի ցանկությամբ,
    3. ծառայություններ, հետազոտություններ, դեղեր և/կամ այլ բուժօգնության ծառայություններ, որոնք փաստացի չեն տրամադրվել Ապահովագրված անձին, Ապահովագրված անձի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակի ծախսերը,
    4. նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննություն,
    5. ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ և/կամ բուժում, առողջարանային կամ վերակագնողական բուժում, ցանկացած պրոֆիլակտիկ և/կամ կազդուրիչ միջոցառումներ և այլն,
    6. ոչ ավանդական այլընտրանքային բուժում և ախտորոշման մեթոդներ, ՀՀ-ում սահմանված կարգով չարտոնագրված դեղերի և/կամ բժշկական պարագաների ձեռքբերում,
    7. ալերգոդիագնոստիկա, սկարիֆիկացիոն փորձեր,
    8. վերջույթների և/կամ դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը, ինչպես նաև պրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական, լսողական սարքերը, այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն ենթակետում նշված բացառությունը չի վերաբերում 1.3.21.3.3 ենթակետով նախատեսված դեպքերին,
    9. առողջության վատթարացումները (բացառությամբ վնասվածքների), որոնք առաջացել են Ապահովագրված անձի կողմից ալկոհոլի, թմրանյութերի, թմրամիջոցների, թունավոր նյութերի կամ առանց բժշկի նշանակման դեղերի օգտագործման դեպքում կամ հետևանքով,
    10. ժանտախտ, տուլարեմիա, սիբիրյան խոց, խոլերա, տիֆ, պոլիոմիելիտ, դրանց բարդություններ կամ հետևանքներ,
    11. հոգեկան սահմանային վիճակներ (նևրոզ, փսիխոպաթիա, փսիխոզ և այլն), հոգեկան հիվանդություններ, դրանց հետևանքներ, հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս,
    12. մանկաբարձական բուժօգնություն (ծննդօգնություն, հղիության ախտաբանություն, հղիների նախածննդյան և/կամ հետծննդյան հսկողություն),
    13. պարբերական հիվանդություն, տուբերկուլյոզ, թմրաբանական հիվանդություններ կամ ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա,
    14. առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և/կամ սպասարկման ծառայությունները,
    15. ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում նաև` առողջարանային) բժշկական օգնության և/կամ սպասարկման ծառայությունները,
    16. արյան արտաերիկամային մաքրում պահանջող հիվանդություններ` ներառյալ քրոնիկ երիկամային անբավարարություն (պլազմոֆերեզ, հեմոսորբցիա և այլն), բացառությամբ սուր երիկամային անբավարարության դեպքերի, որոնց ժամանակ տրամադրվում են արյան արտաերիկամային մաքրման՝ ոչ ավել քան 4 սեանս,
    17. ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և/կամ էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և/կամ բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջամտությունները, այդ թվում նաև` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և/կամ հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները,
    18. Ստորև նշված, ինչպես նաև ցանկացած այլ ոչ վիրահատական բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունների համար ծառայությունները տրամադրվում են բացառապես կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և/կամ բարդությունների ժամանակ, ընդ որում հատուցման ենթակա չեն դրանց ենթասուր շրջանի բուժումը, ինչպես նաև մշտական, պահպանողական բուժումը և/կամ դինամիկ հսկողությունը.
      1. բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և/կամ այլ անատոմիական առանձնահատկություններ, ժառանգական, գենետիկ հիվանդություններ, էպիլեպսիա,
      2. մանկական ուղեղային կաթված, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդություններ՝ թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ և այլն,
      3. ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ (պրոթրուզիաներ, ճողվածքներ և այլն), օստեոխոնդրոզ, կեցվածքի խախտման շեղումներ, սկոլիոզ, կիֆոզ,
      4. աուտոիմուն հիվանդություններ, շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, պսորիազ, էկզեմա,
      5. լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում նաև` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն:


Ապահովագրության պայմանագրով տրամադրվող բժշկական ծառայություններից հնարավոր է օգտվել ՀՀ առողջապահության նախարարի 01.09.2017թ. N 2621-Ա հրամանով հաստատված ցանկում ընդգրկված բժշկական կազմակերպություն դիմելու պարագայում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել