• Latest news

Մենք ունենք արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի բոլոր գործիքները, բայց այն շարունակում է սպանել կանանց․ մասնագետ

12 դեկտեմբերի, 2017  16:52

Ժամանակակից բժշկությունը ունի արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի բոլոր գործիքները, սակայն այս հիվանդությունը Հայաստանում  շարունակում է սպանել կանանց։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ կանանց  դեպքում իր տարածվածությամբ  արգանդի վզիկի քաղցկեղը այսօր երկրորդ տեղում է եւ զիջում է միայն կրծքագեղձի քաղցկեղին։ Հայաստանում ամեն տարի գրանցվում է այս հիվանդության շուրջ 300 նոր դեպք։

Արգանդի վզիկի քաղցկեղը, ի տարբերություն  քաղցկեղի մյուս տեսակների, հեշտ է ախտորոշել նույնիսկ նախաքաղցկեղային փուլում՝ Պապանիկոլաուի թեստի(ՊԱՊ թեստ) միջոցով։ ՊԱՊ թեստը, ինչպես նշել է գինեկոլոգը, շատ հեշտ, արագ եւ անցավ անալիզ է, որը կարող է ի հայտ բերել արգանդի վզիկի հյուսվածքներում ցանկացած շեղում։ Ախտորոշելով քաղցկեղային գոյացություն կամ առաջին փուլում գտնվող քաղցկեղ՝ բժիշկները կարող են առաջարկել կանանց բուժման ժամանակակից մեթոդներ, այդ թվում՝ վիրաբուժական, որի շնորհիվ կինը կարող է առողջանալ, դեպքերի մեծամասնության պարագայում նաեւ պահպանելով երեխա ունենալու հնարավորությունը։

Գինեկելոգը նշել է, որ եթե կանայք ամեն տարի  պրոֆիլակտիկայի համար ՊԱՊ թեստավորում անցնեն, հավանականությունը, որ նրանք ինչ-որ ժամանակ կբախվեն արգանդի վզիկի քաղցկեղի հետ, կլինի զրոյական։ 

Մարինա Ոսկանյանը  նաեւ նշել է, որ Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում, որտեղ ինքն աշխատում է,  արգանդի վզիկի քաղցկեղով ամենաերիտասարդ պացիենտը 24 տարեկան է։

Նրա մոտ ախտորոշվել է CIN-III-ի ծանր  աստիճանի ինտրաէպիթելային նեոպլազմիա: Կնոջը բժիշկները առաջարկել են LEP մեթոդով վիրահատական բուժում (Laterally extended parametrectomy): Բուժումից հետո նա հաջողությամբ հղիացել է եւ երեխա ունեցել:

Խոսելով պապիլոմավիրուսի դեմ պատվաստմանի մասին, որը համարվում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը, գինեկոլոգը նշեց, որ սա հիվանդության դեմ պայքարի միջոցներից է, բայց նույնիսկ պատվաստված կանայք չպետք է հրաժարվեն ՊԱՊ թեստից:

Ինչ վերաբերում է պատվաստանյութի կողմնակի ազդեցությանը, որի շուրջ վերջերս ակտիվորեն քննարկումներ են ծավալվում, ապա գինեկոլոգը նշել է, որ պատվաստանյութը անպտուղության չի կարող հանգեցնել։  Սակայն, պատվաստանյութից ալերգիկ ռեակցիաների հավանականությունը չի բացառվում՝ ինչպես ցանկացած  այլ դեղամիջոցի պարագայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել