• Latest news

Հայաստանում առողջապահական ծախսերն օպտիմալացվում են զուտ բյուջեի կրճատման համար․ փորձագետ

12 դեկտեմբերի, 2017  18:58

Հայաստանում առողջապահության ոլորտի ծախսերը օպտիմալացվում են ոչ թե մնացած միջոցներով պետպատվերով լրացուցիչ անձանց բժշկական ծառայություններ մատուցելու, այլ առողջապահության բյուջեն կրճատելու համար։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Human Rights House Yerevan գրասենյակի ղեկավար Հովհաննես Մադոյանը։

«Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ապահովագրական ընկերություն ունեցող մարդը իր թիմի հետ միասին երկրում ներդնում է պարտադիր բժշկական ապահովագրություն։ Նրանք լավ մասնագետներ են, բայց ինձ անհանգստացնում է այն քաղաքական խնդիրը, որը դրվել է այս թիմի առաջ։ Օրինակ, նրանք օպտիմալացնում են առողջապահության ոլորտի ծախսերը։ Սա շատ արդիական խնդիր է, բայց նրանք օպտիմալացնում են այս ծախսերը ոչ թե ավելի շատ մարդկանց բուժելու, այլ առողջապահության ֆինանսավոորումը ավելի շատ կրճատելու հնարավորություն ստեղծելու համար։  Նրանք ապացուցում են, որ միջոցները ոչ արդյունավետ են ծախսվում եւ առողջապահությանը ավելի քիչ միջոցներ են հատկացնում։ Սա քաղաքական սխալ խնդիր է»,-ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հիմա նույնիսկ չի փորձում իրականացնել այն, ինչ խորհուրդ է տրվում տնտեսական զարգացման այդ մակարդակում  գտնվող երկրներին։ Մասնավորապես, այսպիսի երկրներին խորհուրդ է տրվում ՀՆԱ-ի 4-5 տոկոսը ուղղել առողջապահությանը։ Մեր երկրում առողջապահությանը հատկացվում է ընդամենը ՀՆԱ-ի  2 տոկոսը, իսկ միջնաժամկետ ծախսերի ծրագրերով առողջապահության ֆինանսավորումը նախատեսվում է նվազեցնել մինչեւ 1.8 տոկոս:

Բժշկական ապահովագրության ներդրումը, ըստ փորձագետի, նաեւ առաջացնում է մի շարք հարցեր: Իհարկե, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել այս համակարգից եւ ինչի այն կհանգեցնի, բայց այս պահին պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու  ավելի քան մեկ միլիոն մարդու ապահովագրությունը, ովքեր ապրում են աղքատության շեմից ներքեւ (Առողջապահության նախարարությունը նշում է, որ պետությունը կապահովագրի միայն 612 000 սոցիալապես անապահովներին-խմբ․)։

Մադոյանի խոսքով՝ բոլոր այս մարդկանց հիմա  էլ առողջապահությունը հասանելի չէ, ապահովագրության ներդրումից հետո էլ հասանելի չի լինի, քանի որ նրանք պարզապես չեն կարողանա վճարել ապահովագրական վճարները: Եթե պետությունը վճարի  այդ բոլոր մարդկանց փոխարեն, ապա առողջապահական ծախսերը մի քանի անգամ կգերազանցեն ներկայիս ցուցանիշը »,- ընդգծել է փորձագետը:

Մադոյանի կարծիքով՝  առողջապահության համակարգը հաջողությամբ զարգանում է քաղաքականապես  զարգացած երկրներում, քանի որ առողջապահության զարգացումը եւ քաղաքական գործընթացները տարբերվում են:

«Եթե պետությունը որոշի որեւէ հիվանդության պրոֆիլակտիկա անցկացնել, ապա արդյունքները կերեւան 15-20 տարի անց, միայն դրանից հետո կկարողանան հայտարարել, որ հիվանդությունները նվազել են, օրինակ` սրտանոթային հիվանդությունները: Բայց քաղաքական գործընթացների տեսանկյունից  սա շահեկան չէ, քանի որ նրանք ցանկանում են այնպիսի քայլեր կատարել, որոնց արդյունքները անմիջապես տեսանելի կլինեն: Օրինակ, ֆինանսավորել ստենտացումը, ինչ-որ  հաջողությունների հասնել, մարդկանց համակրանքը շահել:

Գուցե քաղաքական ուժերի ներկայացուցիչները համաձայնության գա՞ն եւ դադարեցնե՞ն առողջապահական ոլորտի օգտագործումը իրենց քաղաքական ծրագրերում: Այն ժամանակ նրանք կկարողանան երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր իրականացնել՝ 15-20 տարվա կտրվածքով»,- ասել է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել