• Latest news

Փորձագետը պետությանն անգործության մեջ մեղադրեց. խանութներում սալմոնելայով հավ կարելի է գտնել նաեւ այսօր

13 դեկտեմբերի, 2017  17:25

Բրազիլիայից ներմուծված հավի մեջ սալմոնելա են հայտնաբերել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Խորվաթիայում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով՝ այս բոլոր երկրներում մինչեւ բոլոր հանգամանքները պարզելը արգելել են տապակած հավի մսի վաճառքը: Մինչդեռ Հայաստանում կոնկրետ գործողություններ սկսելու փոխարեն, իրավասու մարմինները միայն հայտարարել են, որ չեն վստահում այն լաբորատորիայի տվյալներին, որտեղ բրազիլական հավը հետազոտել են, ուստի խանութներից այն հետ չեն կանչի: Արդյունքում՝ խանութներում սալմոնելայով վարակված հավ կարելի է գտնել նաեւ այսօր:

«Հավը ոչ թե ինչ-որ սիրողական լաբորատորիայում էր հետազոտվել, այլ լաբորատորիայում, որը Հայաստանի Հանրապետությունում լիցենզիա է ստացել: Եթե քո երկրում օրենք կա, իսկ իրավասու մարմինն իր պատասխանում ոչ թե օրենքին է հղում կատարում, այլ լաբորատորիայի նկատմամբ անվստահությանը, սա մեր երկրի համար շատ լուրջ ինդիկատոր է,- նշեց Պիպոյանը: - Դրանից բացի, լաբորատորիայի նկատմամբ անվստահությունը շատ լուրջ մեղադրանք է: Եթե լիցենզիա ունեցող լաբորատորիային չեն վստահում, պետք է ոչ թե այդ մասին ասել, այլ լիցենզիան չեղարկել»:

Դավիթ Պիպոյանը հավելեց, որ Հայաստանում հունվարից հոկտեմբեր գրանցվել է սալմոնելայով վարակվելու 324 դեպք, եւս 23 դեպք՝ դեկտեմբերին: Ավելին՝  հավանաբար, մեծ թվով հիվանդներ են եղել, որոնք նույնպես այս խնդրին բախվել են, սակայն բժշկի չեն դիմել, այդ պատճառով չեն մտել պաշտոնական վիճակագրության մեջ:  Այսպես թե այնպես, ինչպես ընդգծեց փորձագետը, եղած տվյալները վկայում են, որ երկրում սալմոնելոզի խնդիր կա, եւ այս իրավիճակում պետական մարմինների անգործությունը մեծ թվով հարցեր է առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել