• Latest news

Բրիտանացի սրտաբանները փրկել են մարմնից դուրս սրտով ծնված երեխային

13 դեկտեմբերի, 2017  20:42

Բրիտանիայի բժիշկներին առաջին անգամ հաջողվել է փրկել երեխային, ով ծնվել էր հազվադեպ անոմալիայով՝ աղջկա սիրտը գտնվում էր մարմնից դուրս։ Գլենֆիլդ հիվանդանոցի վիրաբույժները  անգլիական Լեստեր քաղաքում իրականացրել են ընդհանուր ծանրության երեք վիրահատություն, որպեսզի երեք շաբաթ շուտ առանց կրծոսկր ծնված աղջկա սիրտը իր տեղը վերադարձնեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Բժիշկները հաստատում են, որ Բրիտանիայում չեն հիշում  նման մի դեպք, որ երեխան այդպիսի իրավիճակում ողջ մնար։

«Նրա բախտը բերել է, որ ուներ առողջ սիրտ, բացի այդ՝ նրա մոտ այլ շեղումներ չեն եղել, նա նաեւ ցույց է տվել կյանքի նկատմամբ ձգտում  եւ ուներ բժիշկների լավ թիմ, ովքեր նրան օգնել են»,-ասել է մանկական սրտաբան Ֆրենսիս Բուլոկը։

Daily Mail-ը գրում է, որ 31-ամյա Նաոմի Ֆինդլեյի հղիութան իններորդ շաբաթում, բժիշկը ՈՒՁՀ-ից հետո հայտարարել է, որ երեխան ունի սրտի էկտոպիա, այսինքն՝  սիրտը կրծքավանդակից դուրս է գտնվում։ Այս անոմալիայի մահացությունների ցուցանիշը  շատ բարձր է։  Բժիշկների գնահատմամբ՝  երեխայի ապրելու հնարավորությունները զրոյական էին։

«Ես հեկեկում էի»,-հիշում է կինը։ «Մեզ ասացին, որ ավելի լավ կլինի հղիությունը ընդհատել։ Ամբողջ ներաշխարհս կտոր-կտոր եղավ»,-պատմում է երեխայի 43-ամյա հայրը՝ Դին Ուիլկինսը։  Չնայած բժիշկների համառ խորհուրդներին՝ Նոիմին հրաժարվել է  աբորտ անել։ «Ես որոշել էի, որ այդ տարբերակը իմ համար չէ։ Եթե երեխան մահանար բնական ճանապահով, ուրեմն այդպես էր պետք»,-ասել  է նա։

Աղջիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 22-ին կեսարյան հատման  եղանակով։ Երեխային անվանակոչել են  Վանիլոպա Հոփ ( «Ռալֆ» մուլտֆիլմի  «Վանիլոպա» հերոսուհու պատվին, իսկ Hope անգլերենից թարգմանաբար նշանակում է «հույս»)։ Եվ մանուկը լրիվ արդարացրեց իր ծնողների հույսերը։

Սրտի վիրահատությունը իրականացրել են 50 բժիշկներից բաղկացած թիմը։ Ծնվելուց հետո աղջկան փաթաթել են ստերիլ ցանցով։  Այնուհետեւ նորածնի կրծքավանդակում փոս են արել, որի շնորհիվ հաջորդ 9 օրվա ընթացքում երեխայի սիրտը աստիճանաբար տեղավորվել է կրծքավանդակում։

Այնուհետեւ սիրտը ծածկել են մեմբրանով, իսկ կողոսկրերը կապել են: Ապա մաշկի վրա կտրվածքներ անելով ձգել են՝ սիրտը  կրծքավանդակի մեջ ծածկելու համար:

Վանիլոպա Հոփին դեռ երկար ժամանակ կպահանջվի ամբողջապես առողջանալու համար, բայց բժիշկների կանխատեսումները դրական են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել