• Latest news

Սեզոնային գրիպը տարեկան մինչեւ 650 հազար մարդու է սպանում. ԱՀԿ

14 դեկտեմբերի, 2017  09:52

Սեզոնային գրիպի հետ կապված շնչառական հիվանդությունների հետեւանքով ամեն տարի մինչեւ 650 հազար մարդ է մահանում, այլ ոչ թե մինչեւ 500 հազար, ինչպես կարծում էին մինչեւ հիմա: Այսպիսին է ԱՀԿ փորձագետների նոր գնահատականը:

Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ գրիպի վերաբերյալ ԱՀԿ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնի (Centers for Desease Control and Prevention, CDC) եւ նրանց գործընկերների նոր գնահատականները հաշվի են առնում վերջերս իրականացված գիտական հետազոտությունների արդյունքները: Եթե նախկինում մասնագետները խոսում էին այն մասին, որ գրիպի հետ կապված հիվանդություններն ամեն տարի խլում են 250-ից մինչեւ 500 հազար մարդու կյանք, ապա հիմա փորձագետները խոսում են 290-ից միչեւ 650 հազար մարդկանց մահվան մասին:

Ինչպես նշում են CDC-ից, մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում 75 տարեկանից մեծ մարդկանց, ինչպես նաեւ մոլորակի ամենաաղքատ տարածաշրջանների բնակչությանը: Գրիպի հետեւանքով մահացության տեսակետից առավել վտանգավոր է համարվում Աֆրիկան՝ Սահարայից հարավ ընկած տարածքները: Նրան հետեւում են Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանը եւ Հարավարեւելյան Ասիան:

«Հրապարակված տվյալները վկայում են մեծ բեռի մասին, որ ներկայացնում է գրիպը, եւ աշխարհի համար սոցիալական ու տնտեսական էական գնի մասին: Դրանք ցույց են տալիս սեզոնային համաճարակների համար գրիպի կանխիչ միջոցառումների կարեւորությունը, ինչպես նաեւ համաճարակներին նախապատրաստվելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Պիտեր Սալաման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է