• Latest news

Երիտասարդ բժիշկները եւ իրավաբանները միավորվել են բժիշկների իրավունքները պաշտպանելու համար

14 դեկտեմբերի, 2017  14:38

Դեկտեմբերի 14-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան եւ իրավաբանների հայկական ասոցիացիան առողջապահության աշխատակիցներին իրավական օգնության ցուցաբերման ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Ինչպես նշեցին ասոցիացիաների ղեկավարներ Գեւորգ Գրիգորյանը եւ Կարեն Զադոյանը, մինչեւ հիմա մասնագետների հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր պացիենտների իրավական իրազեկման եւ պաշտպանության հարցերի վրա, սակայն վերջին տարիների պրակտիկան, քրեական եւ դատական գործերը ցույց են տալիս, որ բժիշկները նույնպես իրավական պաշտպանության կարիք ունեն:

Հուշագրի ստորագրման արարողությունից առաջ զեկույցներ ներկայացվեցին բժշկական օմբուդսմենի ինստիտուտի եւ «բժշկական անփություն» ու «բժշկական սխալ» հասկացությունների թեմաներով, վերլուծվեց այս ոլորտում միջազգային փորձը: Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:

Ի պատասխան NEWS.am Medicine-ի հարցին՝ ինչո՞ւ են իրավաբանները որոշել ուշադրությունը կենտրոնացնել բժիշկների իրավունքների պաշտպանության վրա, երբ Հայաստանում բազմաթիվ մասնագիտությունների ներկայացուցիչներ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության կարիք ունեն, Կարեն Զադոյանը նշեց, որ Ասոցիացիան զբաղվում է Հայաստանի բնակչության տարբեր խավերի եւ մասնագիտական տարբեր հանրույթների իրավունքների պաշտպանությամբ: Իսկ Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հետ համագործակցությունը ուղղված չի լինի միայն բժիշկների իրավունքների պաշտպանությանը, այլ նաեւ առողջ կենսակերպի քարոզչությանը եւ առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին:

«Մենք գտնում ենք, որ կան եզրույթներ օրենսդրության մեջ, որոնք այսօր հնարավորություն չեն տալիս բժիշկներին արդյունավետ կերպով իրականացնել իրենց պաշտպանությունը։ Այստեղ խնդիրներ կան արդյունավետ մեխանիզմներ, կառուցակարգեր ներդնելու առումով»,- ասաց նա։

Գեւորգ Գրիգորյանը նշեց, որ բժշկի մասնագիտությունը մյուս մասնագիտություններից տարբերվում է  նրանով, որ բժշկի ցանկացած բացթողում անդրադառնում է մեկ մարդու եւ ամբողջ ընտանիքի ճակատագրի վրա: «Բժշկի մասնագիտությունը մյուս մասնագիտություններից տարբերվում է իր պատասխանատվության չափով»,- նշեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել