• Latest news

Ներմուծված հավի 22 նմուշից 6-ում սալմոնելա եւ լիստերիա են հայտնաբերել

14 դեկտեմբերի, 2017  16:20

Հավի միս ներմուծող 16 ընկերություններից 13-ի մոտ ներմուծված հավի մսի 22 նմուշից 6-ում հայտնաբերվել են սալմոնելա եւ լիստերիա, որոնք ախտածին միկրոօրգանիզմներ են եւ մարդու համար պոտենցիալ վտանգավոր: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Մասնավորապես՝ բակտերիաները հայտնաբերվել են հետեւյալ մթերքներում.

  • սառեցված հավի թեւեր Frangosul (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ., արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500 կգ,
  • սառեցված հավի անոսկոր ազդրամիս SEARA (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ., արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15,000 կգ,
  • սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնելա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ., արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242 կգ,
  • սառեցված հավի կրծքամիս Qualiko (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ., արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500 կգ,
  • սառեցված հավի թեւեր Qualiko (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ., արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000 կգ,
  • սառեցված բրոյլեր հավ Мироторг (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ., արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12,354 կգ:

ՍԱՊԾ ներկայացուցչի խոսքով՝ այս բոլոր խմբաքանակները վաճառքից հանվել են, եւ այժմ մասնագետները երկրի խանութներում փնտրում են այս խմբաքանակների մնացած մթերքը: Վահե Դանիելյանը բոլոր սպառողներին կոչ արեց խանութներում նշված խմբաքանակների մթերքներ նկատելու դեպքում այդ մասին անպայման հայտնել ՍԱՊԾ-ին:

Վահե Դանիելյանը նաեւ հավելեց, որ հիմա ստուգում են նաեւ տեղական արտադրության հավի նմուշները, փորձաքննության արդյունքների մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել