• Latest news

Սմարթֆոնի պաշտպանիչ պատյանը կարող է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը

15 դեկտեմբերի, 2017  15:47

Վերջին շրջանում սմարթֆոն արտադրողներն իրենց արտադրանքը զինում են առողջության համար օգտակար գործառույթներով: Մոտ ժամանակներում դիաբետով տառապող մարդիկ կկարողանան հրաժարվել գլյուկոչափիչներից:

Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների մշակած GPhone սարքը հեռախոսի պատյան է: Դրա հիմնակմախքը տպագրվել է 3D պրինտերով, մոդելը սնվում է սմաթֆոնի մարտկոցից: Պատյանի վերեւի մասում տեղադրված է փոխվող սենսոր, որը տպագրական համակարգի հետ պլատայով է կապված: Մյուս կողմում է գտնվում մեկանգամյա գնդիկով հանովի ստիլուսը: Օգտատերը կարող է արյան անալիզը կատարել՝ սենսորին գնդիկով հպվելով, որի վրա մի քանի կաթիլ արյուն է ավելանում: Արդյունքում գնդիկի մեջ եղած սպիտակուցը գլյուկոզայի հետ ռեակցիայի մեջ է մտնում եւ էլեկտրական ազդանշան գեներացնում՝ գլյուկոզայի մակարդակը որքան բարձր է, այնքան ազդանշանը ուժեղ է:

Թեստի անցկացման համար պահանջվում է 20 վայրկյանից ոչ ավելի, իսկ Android-ի համար հատուկ հավելվածը կարող է ստացած տեղեկությունը պահպանել եւ բուժող բժշկին ուղարկել: Ի դեպ, տեխնոլոգիան մի քանի թերություններ ունի: Օրինակ՝ թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է արյան 12 կաթիլ, սակայն մշակողներն աշխատում են այս քանակությունը կրճատելու վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել