Այսօր ցավի խնդիրը բազմադիսցիպլինար շատ արդիական խնդիր է, քանի որ ամբողջ աշխարհում նկատվում է ցավային համախտանիշների հանդիպելու եւ ցավի քրոնիկական դառնալու հաճախականության մեծացման միտում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Ն. Ի. Պիրոգովի անվան գիտահետազոտական բժշկական համալսարանի նեւրոլոգիայի, նեյրովիրաբուժության եւ բժշկական գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ. դոկտոր Ելենա Իգորեւնա Չուկանովան:
Երեւանում տեղի ունեցած գիտաժողովում բժիշկը հանդես է եկել ցավային համախտանիշների բուժման արդիական հարցերին նվիրված զեկույցով:
«Ցավի խնդիրը համարվում է բազմադիսցիպլինար, գործնականում ցանկացած ճյուղի բոլոր բժիշկները, այսպես թե այնպես, կապ ունեն ցավային համախտանիշի հետ: Այս խնդիրն այսօր արդիական է, քանի որ կա նաեւ ցավային համախտանիշների հանդիպելու հաճախականության մեծացման եւ, որն առանձնահատուկ է մեզ մտահոգում, ցավի քրոնիկական դառնալու միտում, որը բերում է ծանր, հաշմող հետեւանքների, եւ աշխարհի բոլոր երկրներում համարվում է սոցիալ-տնտեսական ու սոցիալ-բժշկական մեծ խնդիր»,- ասաց նա:
Մասնագետը պարզաբանեց, որ ցավի տեսակից եւ պատճառից կախված՝ նրա բուժման համար, որպես կանոն, կիրառվում են բացարձակապես տարբեր դեղամիջոցներ: Եվ կա միայն մեկ ունիվերսալ դեղամիջոց, որը կարելի է կիրառել ցավի գործնականում բոլոր ձեւերի բուժման համար:
«Նեյրոդոլոն դեղը (միջազգային անվանումն է՝ ֆլուպերտին) հասցրել է իրեն շատ լավ դրսեվորել, այն գործում է ինչպես սուր ցավային համախտանիշների, այնպես էլ քրոնիկական ցավի դեպքում»,- ասաց նա՝ թվարկելով այս դեղամիջոցի հիմնական առավելությունները:
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ռուսական դեղագործական «Կանոնֆարմա փրոդաքշն» ընկերության նյարդաբանական ուղղության մենեջեր Յուլյա Մալուշկոն, ընկերությունը համարվում է Ռուսաստանի խոշորագույն դեղարտադրողներից մեկը, աշխատում է ըստ GMP ստանդարտների եւ նյութ է գնում հումքի թոփ 20 համաշխարհային արտադրողներից:
Ընկերությունն ավելի քան 200 դեղամիջոց ունի, այդ թվում՝ նյարդաբանական ոլորտի, որոնց թվում է նեյրոդոլոնը։ Դրանց մի մասը (միրտազապին, մեմանտին, սումատրիպտան եւ այլն) արդեն 2 տարի է՝ Հայաստանի բժիշկները հաջողությամբ կիրառում են տարբեր հիվանդությունների բուժման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր