• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում 160 կգ քաշով հիվանդ կնոջ երիկամը հեռացրել են լապարոսկոպիկ եղանակով

17 դեկտեմբերի, 2017  17:42

«Էրեբունի» ԲԿ-ում 160 կգ քաշով հիվանդ կնոջ երիկամը լապարոսկոպիկ եղանակով հեռացրել են չարորակ ուռուցքի պատճառով, հաղորդում է հիվանդանոցի կայքը։

2017թ. նոյեմբերի 25-ին Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունք է դիմել 53-ամյա պացիենտ Ա.Վ.-ն`վերջին 10 ամսվա ընթացքում մեզի մեջ արյան հետքերի առկայության գանգատներով: Ամբուլատոր պայմաններում պացիենտը հետազոտվեց (միզային համակարգի ԿՏ-հետազոտություն) , որի ժամանակ հայտնաբերվեց երիկամի վերին ձախ բևեռի 10 սմ ծավալային գոյացություն , միզաքարային հիվանդություն` փակելով աջ միզածորանի քարը և առաջացնելով հակակողմնային հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիա: Պացիենտի քաշը` 160 կգ, IV աստիճանի գիրություն:

2017թ. դեկտեմբերի 1-ին պացիենտին կատարվեց ուրեթերոռենոսկոպիա աջից` զուգակցված աջ միզածորանի կոնտակտային լազերային քարափշրումով (լիթոտրիպսիա):

Պացիենտի քաշը բաց վիրահատական միջամտություն անցկացնելու դեպքում կարող էր դառնալ հետվիրահատական շրջանում բարդությունների պատճառ` պայմանավորված արտահայտված ցավային համախտանիշի , երկարատև անկողնային ռեժիմի, թրոմբոէմբոլիայի հնարավոր զարգացման, վիրահատական վերքի ուշ լավացման հետ և այլն: Դրանից ելնելով որոշվեց անցկացնել լապարոսկոպիկ ռադիկալ նեֆրէկտոմիա:

2017թ. դեկտեմբերի 7-ին պացիենտը վիրահատվեց ուռոլոգ Վ. Ռ. Ֆանարջյանի կողմից: Վիրահատության սկզբնական փուլում գտնվեցին և զգուշորեն առանձնացվեցին երիկամը սնուցող անոթները և միզածորանը, որից հետո դրանք կտրվեցին հատուկ HemoLock կլիպսի օգնությամբ : Այնուհետև առանձնացվեցին երիկամը հարնեֆրալ ճարպային հյուսվածքի հետ միասին և մակերիկամը,և առողջ հյուսվածքների սահմաններում հեռացվեցին: Երիկամի շրջանը զննելուց և արյան հոսքը անվտանգ կանգնեցնելուց հետո արվեց 5 սմ կտրվածք, որի միջով դուրս հանվեց հեռացված օրգանը:

Վիրահատության տևողությունը կազմեց միջինում 2,5 ժամ:

Հաջորդ օրը պացիենտի ընդհանուր վիճակը բավարար էր , գանգատներ չեն նկատվել, իսկ 3-րդ օրը նա դուրս գրվեց հիվանդանոցից:

Երիկամի քաղցկեղը (ուռուցք)` երիկամի չարորակ նորագոյացություն է , որն առաջանում է նեֆրոնի պրոքսիմալ խողովակների կամ բաժակ-ավազանային համակարգի էպիթելերից, որոնք հակված են մետաստազավորման:

Կախված ուռուցքի տարածվածությունից, բուժման մեթոդներից և պրոգնոզից երիկամի քաղցկեղը կարելի է բաժանել երեք տեսակի`

  • Տեղայնացված (երիկամով սահմանափակված)
  • Տեղային - տարածված ( տարածվում է երիկամային պատիճի սահմաններից դուրս հարևան հյուսվածքների և/ կամ երիկամի/ ստորին սիներակի վրա )
  • Ընհանրացված (մետաստատիկ)

Երիկամի քաղցկեղը, ի տարբերություն շատ չարորակ ուռուցքների, գրեթե չի ենթարկվում ճառագայթման, հորմոնալ կամ ցիտոստատիկ բուժման, ինչն էլ հաճախ բժիշկին զրկում է հնարավորությունից ավելի արդյունավետ բուժել երիկամի քաղցկեղի բարձիթողի տեսակները:

Միակ մեթոդը, որն այսօր թույլ է տալիս բուժել երիկամի քաղցկեղով տառապող պացիենտին` ռադիկալ վիրաբուժական միջամտությունն է , ինչի արդյունքում ամբողջովին հեռացվում կամ քայքայվում է չարորակ ուռուցքը: Կախված նորագոյացության տեղակայումից և չափսից, վիրահատությունը կարող է լինել ռադիկալ (երիկամի հեռացմամբ) կամ օրգանապահպան (երիկամի ռեզեկցիայով):

Ցավոք, այսօր շատ դեպքերում, նույնիսկ երբ հնարավոր է կատարել երիկամի ռեզեկցիա, շատ հաճախ կատարվում է նեֆրեկտոմիա ( երիկամի հեռացում): Բանն այն է , որ, տեսականորեն ( համաձայն կլինիկական առաջարկների) , երիկամի հեռացումը` տեղայնացված երիկամի քաղցկեղի բուժման ստանդարտ մեթոդ է:

Ընդվորում նշանակություն չունի , թե դա ինչպիսի նորագոյացություն է , հնարավոր է արդյոք այն ամբողջովին հեռացնել երիկամի առողջ հյուսվածքի սահմաններում:

Չնայած նրան , որ օրգանապահպան վիրահատությունը լայնորեն ներդրվում է կլինիկական պրակտիկայում, երիկամի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդը մնում է վնասված օրգանի հեռացումը` նեֆրէկտոմիան:

Էրեբունի ԲԿ-ում ռադիկալ նեֆրեկտոմիան իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով : Ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է նորագույն վիրահատական սարքավորումներով, Richard Wolf ընկերության լապարոսկոպիկ կանգնակով , Ethicon ընկերության ուլտրաձայնային վիրադանակով (2017 թ.), Valley Lab сovidien – LigaSure նորագույն կոագուլյատորով, և լապարոսկոպիկ բոլոր նորագույն գործիքների հավաքածուով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է