• Latest news

Յուրաքանչյուր երրորդ դիաբետիկը չի ընդունում նշանակված դեղերը. հետազոտություն

18 դեկտեմբերի, 2017  14:47

Յուրաքանչյուր երրորդ դիաբետիկը չի ընդունում բժշկի նշանակված դեղերը՝ վախենալով կողմնակի էֆեկտներից: Այսպիսի եզրակացության են հանգել բրիտանական Սուրեյ համալսարանի հետազոտողները:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ դիաբետիկներից շատերը վախենում են մետֆորմին կոչվող դեղամիջոցից, որը 2-րդ տիպի դիաբետի դեպքում աշխարհում ամենահաճախ դուրս գրվող  դեղն է: Մետֆորմինն օգնում է վերահսկել դիաբետը՝ նվազեցնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որը լյարդն է արտադրում: Դիաբետով շատ հիվանդներին այս դեղն անհրաժեշտ է, սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, դեղատոմսերի 30 տոկոսը երբեք դեղատուն չի ներկայացվում:

Հետազոտության հեղինակները որոշել են պարզել, թե ինչու են հիվանդները հրաժարվում դիաբետի դեմ դեղն ընդունելուց: Պարզվել է, որ ամեն ինչի մեղավորը մետֆորմինի կողմնակի էֆեկտների հանդեպ վախն է: Գլիկոզիդների կարգի մյուս դեղամիջոցները մերժում է դիաբետիկների միայն 23 տոկոսը, եւս 20 տոկոսը հրաժարվում է պիոգլիտազոնի ընդունումից:

Հայտնի է, որ մետֆորմինը որոշ հիվանդների մոտ աղեստամոքսային խանգարումներ է առաջացնում՝ ներառյալ դիարեա եւ փքվածություն: Գիտնականները, սակայն, հիշեցնում են, որ դիաբետի դեմ դեղերի ընդունման կարեւորությունը լավ հայտնի է, եւ հիվանդները չպետք է հրաժարվեն այն միջոցներից, որոնք բժիշկները նշանակում են: Հակառակ դեպքում, դիաբետիկներին ծանր բադություններ կսպասեն՝ ներառյալ երիկամների աշխատանքի խանգարումը եւ տեսողության կորուստը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել