• Latest news

Առաջիկայում ՄՊՎ դեմ տղաների պատվաստման հարցը նույնպես կառաջանա. Բազիկյան

18 դեկտեմբերի, 2017  21:16

Առաջիկայում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ տղաների պատվաստման հարցը նույնպես կառաջանա, քանի որ շատ եվրոպական երկրներ արդեն սկսել են տղաներին պատվաստել: Այս մասին առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Ազգային ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը՝ պատասխանելով «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

Փաշինյանը հետաքրքրվեց, եթե ԱՀԿ տվյալներով պապիլոմայի վիրուսը տղամարդկանց համար նույնպես վտանգավոր է, ինչու՞  Հայաստանում որոշում ընդունվեց միայն աղջիկներին պատվաստել: Կա՞ն արդյոք տղամարդկանց վարակվելու եւ քաղցկեղի կապի մասին տվյալներ:

Բազիկյանը հավաստիացրեց, որ որպես զորակոչային հանձնաժողովի անդամ հաճախ է զորակոչիկների մոտ պապիլոմայի խնդիր հանդիպում եւ երբեմն դրա պատճառով նրանք չեն ծառայում:

Բժիշկը բացատրեց, որ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստելու մասին որոշում է կայացվել, ոչ թե նրա համար, որ դա քաղցկեղի ամենատարածված տեսակն է, այլ այն պատճառով, որ արգանդի վզիկի քաղցկեղը 99.8 տոկոս դեպքերում առաջանում է մարդու պապիլոմավիրուսից: Այլ տեսակի քաղցկեղների համար վիրուսային ծագումը ապացուցված չէ եւ դրանց դեմ պատվաստանյութ չկա:

Նա նաեւ նշել է, որ պատվաստման դեպքում մարդու օրգանիզմ ամբողջ վիրուսը չի ներարկվում, այլ միայն սպիտակուցը եւ այն օրգանիզմ է ուղարկում որպես  «նկար». «Օրինակ եթե ունենք ահաբեկչի նկարը, այն ուղարկում ենք մեր սահմանապահներին եւ ասում՝ թույլ չտաք այդ մարդուն մտնել մեր հայրենիք կամ ոչնչացրեք նրան: Այդ ժամանակ իմունային համակարգը հակամարմիններիր հատուկ ջոկատ է ստեղծում, որն ակտիվանում է, երբ վիրուսը փորոձում է մտնել օրգանիզմ»: Քանի, որ դա վիրուս չէ, այլ նրա «պատկերն» է, ապա, ըստ մասնագետի, չի կարող օրգանիզմին վնաս հասցնել։

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, մեկնաբանելով տղաների պատվաստման անհրաժեշտության մասին հարցը, նշեց, որ այս հարցում տղամարդիկ խաղում են միայն փոխանցող օղակի դեր: Այն 11 երկրներում, որտեղ նաեւ տղաներն են պատվաստվում, դա անում են, որպեսզի օղակը ճեղքեն: Բազիկյանը հավելեց, որ տղամարդկնաց մոտ նույնպես հանդիպում է ուրոգենիտալ քաղցկեղ, որն առաջացնում է պապիլոմա վիրուսը, սակայն այն հազվադեպ է լինում: Ու նրանց պատվաստում են ոչ միայն օղակը ճեղքելու համար,այլեւ քաղցկեղի այդ տեսակները կանխարգելելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է