• Latest news

Հաճախ ձուկ գործածող երեխաներն աչքի են ընկնում ավելի բարձր ինտելելտով․ հետազոտություն

23 դեկտեմբերի, 2017  12:29

Պրոֆեսոր Ադրիան Ռեյնը ՝Փենսիլվանիայի համալսարանից, խորհուրդ է տալիս ձուկը դարձնել երեխայի սննդակարգի առանցքային բաղադրիչը։ Նրա հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք շաբաթական առնվազն երկու անգամ ձուկ են գործածում, IQ-ի ավելի բարձր մակարդակ ունեն (4․8 միավորով բարձր, քան ձուկ չգործածող երեխաները)։

Ավելին, այն երեխաները, որոնք կանոնավոր կերպով գործածում են ձուկ, ավելի լավ են քնում, վստահեցնում են մասնագետները։ Նրանք գիշերը ավելի հազվադեպ են արթնանում, ավելի քիչ են հոգնում օրվա ընթացքում, ու առհասարակ քնի հետ կապված խնդիրներ ավելի քիչ են ունենում։

Մինչ այդ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ձուկը օմեգա-3 ճարպաթթուների արժեքավոր աղբյուր է, որոնք շատ կարեւոր են նյարդային հյուսվածքի աճի ու զարգացման տեսակետից։ Նաեւ դրանք դրական են ազդում մտավոր ցուցանիշների վրա ու մասնակցում են մելատոնինի արտադրությանը, որը կարգավորում է քունը։ Հայտնում են, որ վերջին հետազոտության շրջանակում գիտնականը վերլուծել է 12 տարեկան 541 երեխաների վիճակ։

Գիտնականին հետաքրքրում էր 9-11 տարեկանում ձկան գործածման ազդեցությունը։ Հաշվի է առնվել քնի որակը, իսկ IQ թեստերը պարզել են երեխայի մաթեմատիկական ունակությունները, բառապաշարն ու առհասարակ ընկալունակությունը։ Արդյունքը միանշանակ է ՝ ձկան հաճախ գործածումը բարձրացնում է  IQ մակարդակն ու նվազեցնում քնի հետ կապված խնդիրները։

Եվ այսպես, եթե շաբաթական առնվազն երկու անգամ ձկան գործածումը IQ մակարդակը բարձրացնում էր 4․8 միավորով, ապա ամսական 2-3 անգամ ձկան գործածումը՝ եւս 3․31 միավորով։ Մասնագետները խորհուրդ են տալիս ձուկը ներառել մանկական սննդակարգում հնարավորինս շուտ։ Փշերից ազատված ձկան միս կարելի է տալ արդեն 10 ամսական երեխային։ Իսկ երկու տարեկանում ձուկը պետք է արդեն երեխայի սննդակարգի կարեւոր բաղադրիչներից դառնա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել