• Latest news

Ինչպե՞ս նիհարել մինչեւ Ամանոր մեկ շաբաթում

25 դեկտեմբերի, 2017  13:01

Հնարավոր է մինչեւ տոները մի քանի օրում ավելի բարեկազմ դառնալ, կարծում են դիետոլոգները եւ նիհարելու ոլորտի մասնագետները: Մինչեւ Ամանոր մեկ շաբաթում հնարավոր է, օրինակ, 1-2 կգ-ով նիհարել: Սրան կարելի է հասնել սնվելու եւ կենսակերպի որոշակի կանոնների հետեւելու դեպքում:

Մասնագետները, մասնավորապես, խորհուրդ են տվել մեծացնել կարիդիոծանրաբեռնվածությունը՝ քայլել, վազել, մարզվել հեծանվատրենաժորի վրա: Կարդիոն նյութափոխանակությանն արդյունավետորեն «թափ է հաղորդում», պնդում են նրանք: Կարեւորը՝ երկար նստած չմնալն է, քանի որ մարմնի երկրատեւ նստված վիճակը նյութափոխանակությունը դանդաղեցնում է: Անհրաժեշտ է օրական գոնե 2 ժամ կանգնած անցկացնել եւ շարժվել, ընդգծել են փորձագետները:

Ուտելու ցանկություն ունենալիս 10 րոպե սպասեք: Եթե ախորժակը պատահական իմպուլս է, այս ընթացքում ինչ-որ բան ծամելու պահանջը կթուլանա: Դրանից բացի, նման իրավիճակում անհրաժեշտ է ջուր կամ թեյ խմել:

Սնունդի մեջ պետք է շեշտը դնել սպիտակուցների վրա: Ապացուցված է, որ նախաճաշին եւ ճաշին սպիտակուցների շատ եւ ճարպի քիչ պարունակությամբ ճաշատեսակը նպաստում է ընթրիքին քիչ ուտելուն: Դիետոլոգների կարծիքով՝ սննդակարգից հարկավոր է ամբողջությամբ բացառել շաքարի եւ վերամշակված բաղադրիչներով պատրաստի ուտելիքները՝ կետչուպ եւ մայոնեզ, մրգային հավելուկներով յոգուրտ, խանութում վաճառվող պատրաստի կոտլետներ, պելմեններ, ցանկացած արագ սնունդ, կոնֆետեղեն, կարկանդակներ, տորթեր, բուլկիներ, հաց, պահածոներ, գազավորված ըմպելիքներ եւ փաթեթով հյութեր: Շաբաթվա ընթացքում հարկ է մոռանալ նաեւ ալկոհոլի մասին:

Շաբաթվա ընթացքում օգտագործել՝ թարմ կամ տապակած բանջարեղեն եւ ոչ քաղցր միրգ, կանաչի, ձու, կեֆիր, թթու կաթ, անյուղ միս, վարսակի եւ հնդկաձավարի շիլաներ:

Մասնագետների խոսքով՝ օգտակար է օրական 4-5 անգամ փոքր չափաբաժիններով սնվելը: Ըստ որում՝ պետք չէ հընթացս ձեռքի հետ ուտել, համակարգչի առջեւ կամ հապշապ, դրա փոխարեն անհրաժեշտ է ուտելիքը մշտապես ափսեի մեջ դնել եւ սեղանի մոտ նստել, դանդաղ ուտել՝ մանրակրկիտ ծամելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել