• Latest news

ԱՄՆ-ում պլաստիկ վիրաբույժներին դատում են ՄԻԱՎ հիվանդներին վիրահատելուց հրաժարվելու համար

25 դեկտեմբերի, 2017  15:37

Նյու Յորքի Springfield Medical Aesthetic պլաստիկ վիրաբուժության կլինիկան ՄԻԱՎ վարակակիր 3 տղամարդու մերժել է գինեկոմաստիայի հետ կապված կրծքի ծավալի փոքրացման պլաստիկ վիրահատություն կատարել: Մերժման պատճառը նրանց ՄԻԱՎ վարակակրի կարգավիճակն էր, ինչը երկրի քաղաքացու օրինական իրավունքների խախտում է, որոշել է դատավորը:

Նյու Յորքի բնակիչ Մարկ Միլանոն կլինիկային դատի է տվել՝ պնդելով, որ ՄԻԱՎ վարակակիրների համար միջամտությունների անցկացման նրա քաղաքականությունը խախտել է իր քաղաքացիական իրավունքները: Հետագայում այս հայցին միացել են 2 այլ հիվանդ եւս, իսկ այնուհետեւ նաեւ ԱՄՆ կառավարությունը՝ աջակցելով իր քաղաքացիների պահանջներին:

Կլինիկայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկացած բժիշկ վիրաբուժական միջամտության որոշում է ընդունում իր հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների հիման վրա՝ ներառյալ նաեւ դեղամիջոցների, որոնք օգտագործում է: Կլինիկայի պլաստիկ վիրաբույժների կարծիքով՝ հակառետրովիրուսային թերապիայի կարգի դեղերը, որոնք ՄԻԱՎ վարակակիր հիվանդներն օգտագործում են ցմահ, կարող էին անցանկալի ռեակցիայի մեջ մտնել այն դեղամիջոցների հետ, որոնք կիրառվում են պլաստիկ վիրահատությունների ժամանակ: Հետեւաբար՝ միջամտություն անցկացնելու մերժումը պայմանավորված չէր ՄԻԱՎ մարդկանց նկատմամբ որեւէ խտրականությամբ:

Դատարանը, սակայն, որոշել է, որ կլինիկայի որոշումը Նյու Յորքում գործող մարդու իրավունքների մասին օրենքների խախտում է, իսկ դեղերի անհամտեղելիության մասին պնդումները հիմնավորված չեն եւ չեն հաստատվում: Ինչ վերաբերում է հիվանդներին, որոնց մերժել են պլաստիկա կատարել, ապա դատարանը որոշել է, որ նրանք ֆինանսական փոխհատուցում պահանջելու իրավունք ունեն:

Ինքը Մարկ Միլանոն նշել է, որ արդեն 30 տարի ՄԻԱՎ-ով է ապրում, սակայն առաջին անգամ է բախվել այսպիսի աղաղակող խտրականության հետ, որը նա համեմատել է «փորին հասցված ոտնահարվածի» հետ: Միլանոն պատմել է, որ կլինիկայի բժիշկն իրեն ասել է. «Ես երբեք ՄԻԱՎ վարակակիրներին ոչ մի միջամտություն չեմ կատարում»: Սա տղամարդու աչքերն արտասուքով է լցրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել