• Latest news

Գեր մարդիկ ավելի հաճախ են իրենց երջանիկ համարում․ հետազոտություն

25 դեկտեմբերի, 2017  21:13
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի հաճախ են իրենց երջանիկ համարում․ պարզել են Բրիստոլի  համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում:

Նրանք մարմնի զանգվածի եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության վիճակի միջեւ կապ են հայտնաբերել: Հետազոտության համար մասնագետները օգտագործել են բրիտանական Biobank–ի տվյալների բազան, որտեղ պահպանում է 2007 թվականից լայնածավալ հետազոտությանը մասնակցող 40-70 տարեկան կես միլիոն տղամարդկանց եւ կանանց գենոտիպի եւ ֆենոտիպի մասին տվյալներ։

Հարցվածները պատմել են փորձագետներին, որ, չնայած քաղցկեղի, շաքարախտի եւ սրտանոթային համակարգի խանգարումների բարձր ռիսկին՝ նրանք ավելի քիչ են հակված սթրեսների եւ հաճախ իրենց համարում են երջանիկ ու գոհ  են կյանքից: Գիտնականները գտնում  են, որ այդ պատասխանները  կապված են այն փաստի հետ, որ ավելորդ քաշ ունեցող պացիենտները  ստանում են ավելի շատ սննդարար նյութեր, քան պետք է։

Այդ պատճառով նրանք ավելի դիմացկուն են կյանքի խնդիրների հանդեպ, քան մարդիկ, ովքեր տանջում են իրենց դիետաներով:

Դիետան զրկում է մարդկանց իրենց համար հաճելի մի շարք մթերքներից, ինչպիսիք են՝ քաղցրեղենը, խմորեղենը եւ տապակած  սնունդը, եւ դա կարող է վատթարացնել տրամադրությունը: Գեր մարդիկ, որպես կանոն,  ուտում են այն ճաշատեսակները, որոնք իրենց դուր են գալիս, եւ հնարավոր է՝ դրանով  է պայմանավորված այն, որ նրանք իրենց ավելի հանգիստ են զգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել