• Latest news

«Թուֆենքժի Գրուպը» եւ «Բիո-Քիմ» դեղագործական ընկերությունները ստացան GMP հավաստագիր

27 դեկտեմբերի, 2017  19:42

Դեղերի արտադրության ոլորտում Պատշաճ արտադրական գործունեության միջազգային կարգերով աշխատող հայաստանյան կազմակերպություների թիվն ավելացավ երկուսով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը «Թուֆենքժի Գրուպի» եւ «Բիո-Քիմ» դեղագործական ընկերությունների  տնօրեններ Քառլո Գասպարին  եւ Աշոտ Ավետիսյանին հանձնեց Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ, GMP)  հավաստագրեր:

«Այսպիսով նախարարությունը փաստում է, որ ձեր կողմից տնօրինվող արտադրությունները համապատասխանում են  Պատշաճ արտադրական գործունեության միջազգային կարգերին։ Բայց սա ընդամենը սկիզբն է։ Մենք հույս ունենք, որ որակական թռիչքաձեւ այս զարգացումը հիմք կծառայի դեղերի արտադրության ոլորտում նոր զարգացումների` ձեր արտադրանքի արտահանման ծավալների ավելացման, Հայաստանի համար գրավիչ շուկաներում տեղ գտնելու գործում»,- ասել է Սերգեյ Խաչատրյանը։

Քառլո Գասպարն ընդգծեց, որ իրենց կողմից արտադրվող գեներիկ դեղերի արտահանման համար Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի առկայությունը պարտադիր պայման էր։ Նա վստահեցրեց, որ «Թուֆենքժի Գրուպը» 2018-ին  դուրս կգա արտաքին շուկա։

Այսպիսով, Հայաստանում դեղ արտադրող 19 կազմակերպությունից 5-ն  արդեն աշխատում է Պատշաճ արտադրական գործունեության կանոններով:  Ամբողջությամբ Պատշաճ արտադրական գործունեության կանոններով են աշխատում նաև «Լիկվոր», «Արփիմեդ» և «Ֆարմատեք» կազմակերպությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել