• Latest news

Ինչպիսի՞ վտանգներ են մեզ սպասում գեղեցկության սրահներում

29 դեկտեմբերի, 2017  13:01

Ռութգերսի Հասարակական առողջապահության դպրոցի մասնագետները հարցում են անցկացրել գեղեցկության սրահների 90 մշտական հաճախորդների շրջանում, որոնց 94 տոկոսը կանայք են: Մասնակիցները պատասխանել են առողջությանը, այդ թվում՝ սրահներում վտանգներին եւ անվտանգության կանոններին վերաբերող հարցերի:

Հարցվածների երկու երրորդից ավելին գեղեցկության սրահ այցելելուց հետո բախվել է մեկ կամ մի քանի առողջական խնդիրների, օրինակ՝ սնկային ինֆեկցիաների կամ շնչառական հիանդությունների ախտանիշների: Կոնկրետ սնկային ինֆեկցիաների մասին հայտնել է մասնակիցների 10 տոկոսը: Եվս 42 տոկոսի մոտ մաշկի հետ կապված խնդիրներ են առաջացել (դեմքի կամ ձեռքերի հատվածում քոր, կտրվածքներ, այրոցի կամ ծակոցի զգացումներ, եղունգների շուրջը ցավ կամ կարմրություն, եղունգների գունաթափում): Մարդիկ հաճախ բախվում են նաեւ մատնահարդարման ժամանակ օգտագործվող քիմիական նյութերի հանդեպ ալերգիկ ռեակցիաներով:

Յուրաքանչյուր 6-րդ հարցվածը բողոքել է շնչառական հիվանդությունների ախտանիշներից (հարբուխ, արցունքակալող աչքեր, քոր աչքերում, շնչառության ծանրացում եւ գլխացավ): Հետաքրքիր է, որ վարսահարդարման սրահների հետ համեմատած՝ խնդիրներն առավել հաճախ առաջացել են մատնահարդարման սրահներ այցելելուց հետո, սակայն մասնագետները վստահ չեն, որ պատճառահետեւանքային կապ կա:

Մասնագետները մի քանի խորհուրդ են պատրաստել նրանց համար, ովքեր գեղեցկության սրահներ հաճախ են այցելում եւ ցանկանում են իրենց պաշտպանել հնարավոր վտանգներից: Նախ անհրաժեշտ է համոզվել, որ սրահը մաքուր է եւ այն լիցենզիա ունի: Այնուհետեւ հարկ է պարզել, թե ինչպես են ախտահանում գործիքները. կարեւոր է հարցնել՝ արդյոք դրանք ավտոկլավի՞ մեջ են ախտահանում: Դրանից բացի, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման ժամանակ ստացած վնասվածքները պետք է ճիշտ մշակվեն: Փորձագետները դիաբետիկներին խորհուրդ են տալիս սրահներում ոտքերի մատնահարդարումն առանձնահատուկ զգուշությամբ կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել