• Latest news

10 խորհուրդ, թե հավն ինչպես պատրաստել առանց առողջությունը վտանգելու

30 դեկտեմբերի, 2017  21:04

Տնական թռչնամսից, մասնավորապես հավի մսից ճաշատեսակները կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնող ինֆեկցիաների աղբյուր դառնալ, զգուշացնում է Ամերիկյան սննդամթերքի ստանդարտների գործակալությունը (Food Standards Agency): Թռչունի մսում կարող է պահպանվել ոչ միայն բոլորին լավ հայտնի սալմոնելան, այլ նաեւ Campylobacter բակտերիան, որը սուր ինֆեկցիոն հիվանդություն է առաջացնում՝ կամպիլոբակտերիոզ

Հավն ինչպե՞ս պատրաստել առանց առողջությունը վտանգելու: Food Standards Agency-ն այս մասին 10 խորհուրդ է տալիս.

  1. Հում հավը պետք է պահել մաքուր հերմետիկ կոնտեյներում՝ սառնարանի ներքեւի դարակում, որ այն այլ մթերքների չդիպչի, իսկ հեղուկը, որը հալչելուց կառանձնանա, չհոսի ներքեւի դարակներ: Առանձնապես կարեւոր է հավը հեռու պահել այն մթերքներից, որոնք ուտելուց առաջ ջերմամշակման չեն ենթարկվում՝ բանջարեղենից, մրգից կամ պանրից:
  2. Եթե հավի վրա նկատելի կեղտոտվածություն չկա, լվանալ չարժի: Բակտերիաները կոչնչանան ջերմամշակման ժամանակ, իսկ լվանալու դեպքում դրանք ջրի ցայտքով կարող են տարածվել խոհանոցի այլ մակերեւույթների վրա:
  3. Հում հավին ձեռք տալու դեպքում ձեռքերը օճառով լվացեք: Առանց լվացվելու այլ առարկաների կամ մթերքների մի դիպեք:
  4. Միսը, հացը, միրգը եւ բանջարեղենը կտրատելու համար առանձին տախտակներ օգտագործեք:
  5. Ճիշտ պատրաստված հավի մեջ չպետք է միսը վարդագույն լինի: Դրանից բացի այն պետք է բավականաչափ տաք լինի, որպեսզի կտրելիս մսից գոլորշի դուրս գա: Հյութը նույնպես պետք է թափանցիկ լինի՝ առանց վարդագույնի կամ կարմիրի հետքերի: Այսուհանդերձ, գույնը ոչ միշտ է անվտանգության հուսալի ցուցանիշ, ուստի մսի եփված լինելու ամենալավ միջոցը սննդամթերքի համար հատուկ խոհանոցային ջերմաչափի օգտագործումն է: Միսը լիովին անվտանգ է համարվում, եթե պատրաստի արտադրանքի ներսում ջերմաստիճանը 75 աստիճանից պակաս չէ:
  6. Եթե հավն ամբողջական եք տապակում, ապա եփված լինելը ստուգելու համար կտրեք ամենահաստ մասից՝ ազդրից:
  7. Չարժի պատրաստված հավն անմիջապես սառնարան դնել: Եթե անհրաժեշտ է այն սառեցնել, նախ թողեք մեկ ժամ հովանա սենյակային ջերմաստիճանում եւ միայն դրանից հետո սառնարանում տեղավորեք:
  8. Հավի պատրաստի միսը 2-3 օր անվտանգ է մնում, սակայն միայն սառնարանում: Եթե, չնայած սառնարանում պահելուն, այն տարօրինակ կամ տհաճ հոտ ունի, չի կարելի սնունդի մեջ օգտագործել:
  9. Եթե պատրաստված հավի միսը կրկնակի տաքացնում եք, համոզվեք, որ այն հավասարաչափ է տաքանում, հատկապես եթե միկրոալիքային վառարանն եք օգտագործում:
  10. Եթե հավի միսը սառեցնում եք, դա արեք գնելուց անմիջապես հետ: Ավելի անվտանգ է այն սառնարանում հալեցնելը: Այն կարող եք հալեցնել նաեւ սառը ջրում, եթե թռչնամիսը փաթեթավորված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել