• Latest news

Կազմվածքի համար 4 ամենավտանգավոր ամանորյա ճաշատեսակները

31 դեկտեմբերի, 2017  20:39

Ամանորյա որոշ ճաշատեսակներ վտանգավոր են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լավ կազմվածք ունենալ. դրանք մեծ քանակությամբ կալորիա են պարունակում, դրանից բացի՝ դրանց բաղադրությունը հաճախ մարսելու համար շատ ծանր է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ամանորյա ճաշատեսակներ, որոնց նկատմամբ պետք է զգուշավոր լինել:

Բազմաշերտ աղցաններ

Շատերի մոտ աղցան բառը զուգորդվում է դիետիկ եւ առողջության համար օգտակար ինչ-որ բանի հետ: Իրականում աղցանները տարբեր են, իսկ դրանցից մի քանիսը իրենց կալորիականությամբ կարկանդակներին չեն զիջում: Օրինակ՝ բազմաշերտ աղցանները, որպես կանոն, մի քանի կալորիական բաղադրիչներ են պարունակում, դրանից բացի՝ դրանց մեջ պարտադիր մայոնեզ կա, որը աշխարհում ամենակալորիական եւ վնասակար մթերքներից մեկն է:

Տապակած կարմիր միս

Որպես կանեն, կարմիր մսի մեջ ճարպի քանակությունը շատ է, իսկ եթե այն նաեւ յուղով են տապակում, ապա ստացվում է իսական «յուղոտ ռումբ»: Եթե պետք է միսը տապակել, ապա գրիլի վրա, առանց յուղի եւ աղի նվազագույն քանակով, կարծում են մասնագետները:

Խճողակով ճաշատեսակներ

Խճողակով ճաշատեսակները, օրինակ՝ մսի կամ այլ բաղադրիչների հետ սնկերը եւ բանջարեղենը նույնպես մտել են վտանգավոր ճաշատեսակների ցանկի մեջ: Չնայած բանջարեղենն ինքնին օգտակար է, խճողակով ճաշատեսակները հազվադեպ են միայն բանջարեղենից եւ անյուղ մսից կազմված, այս ճաշատեսակների մեջ սովորաբար պարունակվում են քերած պանիր, մայոնեզ եւ շատ կարագ: Այս ամենը ճաշատեսակը կալորիական եւ վնասակար է դարձնում:

Խմորեղեն

Տորթերը, կեքսերը, ինչպես եւ սպասվում էր, նույնպես մտել են կազմվածքի համար վտանգավոր ճաշատեսակների մեջ: Դրաննք մեծ քանակությամբ կալորիա, ճարպեր եւ շաքար են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել