• Latest news

Ինչպես խուսափել թունավորումից ամանորյա տոներին

31 դեկտեմբերի, 2017  12:48

Առաջիկա տոներին ընդառաջ՝ սննդի ընդունման եւ տան պայմաններում դրա պահպանման մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում որոշ խորհուրդներ է տվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նանա Մալխասյանը:

Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է օրվա ընթացքում ուտել հաճախակի եւ փոքր չափաբաժիններով: Սնունդ ընդունելու ժամանակ չպետք է ջուր կամ այլ հեղուկներ խմել, դրանք ավելի ճիշտ է խմել ուտելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո:

Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս մրգերն ու ընդեղենն ուտել օրվա առաջին կեսին՝ հիմնական սննդի ընդունումից մեկ ժամ առաջ կամ երկու ժամ հետո, որպեսզի երեկոյան տհաճ զգացողությունների պատճառ չդառնան: Ընդ որում, դրանց ընդունման մեկ անգամվա ցանկալի չափաբաժինը կազմում է 250-300 գրամ:

Ինչ վերաբերում է սննդի պահպանմանը, որի սխալ պահպանման հետեւանքով հաճախ բազմաթիվ խնդիրներ են առաջանում. ըստ Նանա Մալխասյանի՝ աղցանները, որոնք մայոնեզ ու կաթնամթերք են պարունակում, կարող են արտաքինից անվտանգ թվալ, բայց իրականում, խմորման տարբեր պրոցեսների հետեւանքով, շատ վնասակար ու վտանգավոր են: Ուստի պետք է պատրաստել քիչ քանակությամբ, որպեսզի երկար ժամանակ պահելու կարիք չլինի:

Նանա Մալխասյանը նշեց, որ հատուկ ցուցում գոյություն չունի, թե սննդամթերքի կամ ոգելից խմիչքների ո՞ր տեսակները չի կարելի միմյանց հետ օգտագործել: Ըստ նրա՝ մարդու օրգանիզմի համար տոն օրեր չկան, միշտ պետք է պահպանել ճիշտ չափաբաժինը: Մասնավորապես, նա նշեց, որ ոգելից խմիչքների առումով մեկանգամյա ցանկալի չափաբաժինը կանանց պարագայում 2-3 բաժակ է, իսկ տղամարդկանց պարագայում՝ 3-4 բաժակ: Դրանից ավելի շատ քանակությունը վնասակար է համարվում: Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ ցանկալի է ալկոհոլ օգտագործել շաբաթվա մեջ ոչ ավելի, քան 2 օր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է