• Latest news

Նուռը կարող է օգնել հիշողության խանգարումների դեպքում

3 հունվարի, 2018  15:34

Նռան մեջ պարունակվող պոլիֆենոլն օգնում է պայքարել դեգեներատիվ հիվանդությունների դեմ եւ լավացնում է հիշողությունն ու կոգնիտիվ ֆունկցիաները: Մասնագետները պնդում են, որ պոլիֆենոլը նվազեցնում է օքսիդատիվ սթրեսները եւ ուղեղը պաշտպանում նյարդաբանական ու հոգեբուժական հիվանդություններից:

Միջին եւ ավագ տարիքի մարդիկ հաճախ են սկսում մոռանալ, թե բանալիները որտեղ են դրել կամ արդյոք գազն անջատել են: Նման մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս նուշ ուտել, որն իբր պետք է օգնի հիշողությունը կորցնելու դեպքում: Մասնագետների խոսքով, սակայն, նուռը այս հարցում ավելի արդյունավետ է: Ավելին՝ նուռը մի ամբողջ շարք օգտակար հատկություններ ունի՝ քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների պաշտպանությունից մինչեւ իմունիտետի եւ հիշողության ամրապնդում:

Նռան մեջ պարունակվող պոլիֆենոլը հանդիպում է նաեւ մեծ թվով բուսական մթերքներում՝ օգնելով պայքարել դեգեներատիվ հիվանդությոնների դեմ: Պոլիֆենոլը նվազեցնում է օքսիդացման սթրեսը եւ ուղեղը պաշտպանում է նյարդաբանական ու հոգեբուժական հիվանդություններից: Պոլիֆենոլով հագեցած մթերքները ամրացնում են հիշողությունը եւ կոգնիտիվ ֆունկցիաները: Նուռը ահռելի քանակությամբ պոլիֆենոլ է պարունակում, որը այն ուղեղի համար շատ օգտակար է դարձնում:

Նշենք, որ հիշողոթյան խանգարումները բավականին հաճախ են հանդիպում սրտի վիրահատության ենթարկված հիվանդների մոտ: 2013 թվականին հետազոտողներն ապացուցել են, որ այսպիսի հիվանդների սննդակարգի մեջ նռան հյութի ներառումը վիրահատությունից մեկ շաբաթ առաջ եւ վիրահատությունից հետո 6 շաբաթվա ընթացքում նրանց պաշտպանում է հիշողության կորստից: Նուռն առանձնապես օգտակար է այն մարդկանց, որոնց մոտ տարածական կողմնորոշումը զարգացած չէ. ապացուցվել է, որ միրգը հիշողության հենց այս տարատեսակը մյուսներից ավելի լավ է ամրացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ