• Latest news

Ո՞ր շիլաներն են օգնում նիհարել

4 հունվարի, 2018  11:39

Ձավարեղենի ու դրանցից պատրաստված շիլաների կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել արդյունավետ նիհարելուն։ Այս մասին նշվում է American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հատկապես ո՞ր շիլաները պետք է ընդգրկել նիհարող մարդկանց սննդակարգում։ 

Առավել օգտակար են, ըստ մասնագետների, բնական ամբողջական՝ չմանրացված եւ առանց բազմակի մշակման հացահատիկավորները: Վարսակը, շագանակագույն բրինձը, գարին եւ այլ հացահատիկավորները պարունակում են ավելի շատ մանրաթելեր եւ միկրոտարրեր, որոնք եւ օգնում է նվազեցնել մարմնի քաշը եւ կրճատել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը:

Գիտնականները եկել են այսպիսի եզրահանգման՝ ամփոփելով ութշաբաթյա փորձի արդյունքները, որն անցկացվել է 40-65 տարեկան 81 մարդկանց շրջանում: Առաջին երկու շաբաթվա ընթացքում բոլոր մասնակիցները ընդունել են մշակված հացահատիկներով պատրաստված սնունդ: Այնուհետեւ կամավորներին բաժանել են երկու խմբի, նրանց մի մասը շարունակել  է նախկին սննդակարգը, իսկ մյուս մասը սկսել է սնվել միայն ամբողջական չմշակված հացահատիկավորներից պատրաստված ուտեստներով:

Սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի պարունակությունը երկու խմբերի սննդակարգում նույնն է եղել: Այնուամենայնիվ, այդ կերակրատեսակների ազդեցությունը կամավորների առողջության, ինքնազգացողության եւ կառուցվածքի վրա տարբերվել է։ Բոլոր այն մասնակիցներո, որոնք սնվել էին ամբողջական հացահատիկավորներից պատրաստված սննդով, նրանց աղիներում Lachnospiraceae բակտերիաները շատ էին եւ պակաս էին Enterbacteriaceae-ները: Միկրոօրգանիզմների այս հարաբերակցությունը ապահովում է  աղիքային ֆլորայում նորմալ pH-ն եւ  օգնում ազատվել  բորբոքումներից: Պարզվել է նաեւ, որ ամբողջական հացահատիկավորներից պատրաստված սնունդը հանգեցրել է օգտագործվող կալորիաների քանակի նվազմանը:

Փորձագետները համոզված են, որ ամբողջական հացահատիկավորների օգտագործումը հանգեցնում է սննդակարգի ընդհանուր էներգետիկ արժեքի նվազեցմանը մոտավորապես հարյուր կիլոկալորիայի չափով, ինչը համարժեք է կես ժամ ինտենսիվ քայլելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել