• Latest news

40-ամյա կինն լույս աշխարհ է բերել հրաշք-երեխայի 7 վիժումից ու 11 անհաջող ԱՄԲ-ից հետո

4 հունվարի, 2018  19:47

Երբ բոլորը խոսում էին Զիկա տենդի բռնկման մասին, Վերիթի վախերը ուժեղացան․․․40-ամյա Վերիթի Դեգին բժիշկները հայտնել էին, որ նա այլեւս չի կարողանա երեխաներ ունենալ։ Նա ունեցել է 7 վիժում եւ 11 արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձ: Վերջին վիժումից հետո բժիշկներն ասել են, որ Վերիթիին այլեւս իմաստ չունի արտամարմնային բեղմնավորում կատարելու, եւս մեկ վիժում եւ օրգանիզմը չի դիմանա։ Եվ հանկարծ, Վերիթին անսպասելիորեն եւ բժիշկների համար զարմանալիորեն բնական ճանապարհով հղիացավ:

Վերիթին եւ նրա ամուսինը Ջեքն արդեն մեկ որդի ունեին արտամարմնային բեղմնավորման օգնությամբ, բայց նրանք իսկապես ուզում էին նրա համար եղբայր կամ քույր ունենալ: Արտամարմնային բեղմնավորման փորձերն անհաջող էին, իսկ երբ նա հղիանում էր, վիժում էր։ Վերիթիի վերջին հղիությունը տեւեց մինչեւ 32 շաբաթ, սակայն ավարտվեց մահացած աղջկա ծնունդով: Դրանից հետո զույգը արդեն հրաժարվել էր երեխա ունենալու մտքից:

Երբ Վերիթին եւ նրա ամուսինը պատրաստվում էին ԱՄՆ արձակուրդի մեկնել, նրա ինքնազգացողությունը վատացել է: Վերիթին որոշել է, որ նրա մոտ դաշտանադադար է սկսվել, նրա շատ ընկերուհիների մոտ այն սկսվել է 36 տարեկանում, իսկ ինքն արդեն 39 էր։ Մի անգամ մոր խորհուրդով Վերիթին գնել էր հղիության թեստ։ Սակայն, որ ինքն իսկապես հղի է, Վերիթին հավատացել է միայն 15-րդ թեստից դրական արդյունքից հետո։

Ճիշտ է, նա չէր շտապում ուրախանալ, քանի որ այդ բոլոր վիժումներից հետո նա վախենում էր երեխայի համար եւ ամբողջ ժամանակ մտածում էր, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ նրա հետ: Երբ բոլորը խոսում էին Զիկա տենդի բռնկման մասին, Վերիթի վախերը ուժեղացան։ Նա վախենում էր, որ ինքը վարակվելու է, եւ վիրուսը կարող է վնաս հասցնել երեխային:

Մի քանի շաբաթը մեկ նա ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում, բժիշկները նրան հայտնում էին, որ իր եւ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է եւ նրան պետք է հանգստանալ եւ դադարել վատ բաների մասին մտածել: Շուտով, սակայն, առաջ եկան անհանգստության իրական պատճառներ՝ Վերիթիին կծել էր փողոցային կատուն, եւ նա ստիպված եղավ մատի երեք վիրահատություն տանել։ Ապա նա հիվանդացել էր բրոնխիտով։

Չնայած այս ամենին, երեխան առողջ է ծնվել։ Նրան կոչել են Օլի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել