• Latest news

Հինգ հայտնի համերին գիտնականները ավելացրել են նաեւ կալցիումի համը

5 հունվարի, 2018  21:06

Մի շարք օրգանիզմներ՝ դրոզոֆիլ ճանճից մինչեւ մարդը, ըստ համի տարբերում են տարբեր նյութեր եւ նյութերի խմբեր. ցածր մոլեկուլային քաղցր ածխաջրերի՝ շաքարի համը, նատրիումի քլորիդի եւ այլ մետաղների աղի համը, թթուների եւ դառը համով նյութերի լայն խմբի համերը: Վերջերս այս ցանկին ավելացել են նաեւ սպիտակուցային սննդի համը (գլյուտամինաթթուի կարբոքսիդային անիոն համը), որը տարբերում են եւ՛ մարդիկ, եւ՛ մկները:
Հնարավոր է, որ սեփական ճանաչելի համով այլ նյութեր եւս կան. դրանցից մեկը կալցիումն է: Կալցիումով հարուստ սնունդը ճանաչելու ունակությունը կարող է շատ կարեւոր լինել կենդանի արարածի համար: Կալցիումով հագեցած սնունդը կարող է կենտրոնական նյարդային համակարգի պոտենցիալ վտանգավոր ճնշվածություն եւ ներքին օրգանների՝ հատկապես երիկամների, խանգարում առաջացնել:

Սանտա Բարբարայի Կալիֆորնիական համալսարանի մի խումբ հետազոտողները եւ նրանց կորեացի գործընկերները ապացուցել են, որ դրոզոֆիլ ճանճերը (Drosophila melanogaster) զգում են սննդի մեջ կալցիումի առկայությունը եւ հրաժարվում են այն սննդից, որում կալցիումի քանակությունը շատ է: Պարզվել է, որ դրոզոֆիլ ճանճերի մոտ «կալցիումի համի» համար պատասխանատու է նեյրոնների (GRNs) հատուկ համային ընկալիչների ակտիվացումը, որը փակում է ախորժակը եւ նվազեցնում է նեյրոնների այն համային ընկալիչները, որոնք կապվում են շաքարի հետ եւ գրգռում են ախորժակը:

Ca2 + իոնի՝ ընկալիչների հետ կապի համար պատասխանատու են համային ընկալիչների մակերեսին գտնվող սպիտակուցային 3 ընկալիչները: Փորձարկման ընթացքում գիտնականները մի բաժակի մեջ մաքուր ֆրուկտոզա են լցրել, մյուսի մեջ՝ կալցիումի քլորիդի հավելմամբ շաքարավազ եւ թույլ են տվել դրոզոֆիլ ճանճերին ընտրել:
Գենետիկորեն ձեւափոխված ճանճերը, որոնց մոտ բացակայում էր 3 ընկալիչներից առնվազն 1-ը, ֆրուկտոզայի եւ կալցիումի միջեւ տարբերություն չեն զգացել եւ արդյունքում մահացել են օրգանիզմում առկա մետաղի ավելցուկից: Նորմալ ճանճերը սնվել են միայն մաքուր ֆրուկտոզայով եւ, փորձելով կալցիումի բարձր պարունակությամբ սնունդը, անմիջապես դադարել են այն ուտել:

Հետաքրքրության այս կորուստը գիտնականները բացատրում են ակտիվացած համային ընկալիչների՝ ուտելը դադարեցնելու մասին ազդանշանով:

Neuron ամսագրում հրապարակված այս աշխատության հեղինակները ենթադրում են, որ չափից ավելի շատ կալցիումի ընդունումից պաշտպանող մեխանիզմը պետք է առկա լինի նաեւ մարդու մոտ՝ համային ընկալիչների միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է