• Latest news

ԱՄՆ-ում հավանության է արժանացել աչքի հիվանդությունների գենային թերապիայի ամենաթանկ պրեպարատը

6 հունվարի, 2018  14:35

ԱՄՆ-ում առաջին անգամ հավանության է արժանացել աչքի ժառանգական ծանր հիվանդությունների բուժման գենային թերապիայի մեթոդը: Այնուամենայնիվ, թերապիայի գինը շատ բարձր է ` երկու աչքերի համար` 850 հազար դոլար է կազմում: Սա այսօր աշխարհում ամենաթանկ գինն  է, հաղորդում է AP-ն: Այն գերազանցել է ԱՄՆ-ում հաստատված արյան քաղցկեղի գենային թերապիայի երկու այլ մեթոդների արժեքը, որոնք կազմում  են 373 հազար եւ 475 հազար դոլար:

Աչքի հիվանդությունների բուժման նոր  դեղամիջոցը՝ Luxturna-ն մշակվել է  Spark Therapeutics-ի կողմից, որի կենտրոնակայանը գտնվում է Ֆիլադելֆիայում: Այս մեթոդը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են Լեբերի ամավրոզով, որը առաջանում է RPE65 գենի խախտման պատճառով՝ դրա արդյունքում չի արտադրվում աչքի ցանցաթաղանքի գործառնության համար անհրաժեշտ պրոտեինը։

Մեթոդը ներառում է հիվանդի աչքի մեջ ձեւափոխված վիրուս պարունակող շիճուկի ներարկում: Մեթոդի կիրառումը տեւում է մոտ 45 րոպե: Այս եղանակը կիրառելի չէ բոլոր հիվանդների համար առանց բացառության, սակայն ընկերության կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսողության բարելավումը տեղի է ունենում մոտ մեկ ամիս անց:

Կուրություն ունեցող 20 հիվանդներ փորձնական բուժում են անցել,  որից հետո նրանցից  18-ը հաջողությամբ ինքնուրույն հաղթահարել են լաբիրինթոսը, իսկ նրանցից 13-ը  դա արել է  թույլ լուսավորության ներքո:

Երկու հիվանդների դեպքում, որոնց մոտ բարելավում չէր նկատվել, հնարավոր է դանդաղել է աչքի ցանցաթաղանքի աշխատանքը, սակայն պետք է նշել, որ նրանցից մեկի մոտ դադարել է տեսողության վատթարացման գործընթացը, մյուսի մոտ դրական փոփոխություններ են ի հայտ եկել։

ԱՄՆ-ում դեղերի գներն ինչ-որ կերպ չեն կարգավորվում,  այդ պատճառով  արտադրող  ընկերությունները կարող են  կամայական գներ սահմանել, ինչպես ցանկացած այլ արդյունաբերական ընկերություններ, նշում է AP-ն:

«Մենք ենթադրում  ենք, որ այս գինը արտացոլում է ոչ միայն բեկումնային, կյանքի արժեքը  ակնթարթորեն  փոփոխող Luxturna-ն, այլեւ թույլ է տալիս մեզ շարունակել ներդրումներ կատարել հեղափոխական գիտության մեջ»,-Bloomberg-ին հայտնել է ընկերության ղեկավար Ջեֆ Մարացոն։

Bloomberg-ը  նշում է, որ դեղագործական շուկայում իրական հաջողությունը մեծապես կախված կլինի, թե Spark-ը  ինչպիսի  հարաբերություններ կկառուցի  ապահովագրական ընկերությունների հետ։

Spark-ը դեռ չի բացահայտել, թե քանի հաճախորդ է պատրաստ վճարել թերապիայի համար: Պարզ չէ նաեւ, թե արդյոք ապահովագրական ընկերությունները կամ պետությունը պատրաստ են վճարել աշխարհի ամենաթանկ թերապիայի համար: Ընկերությունը, սակայն, պնդում է, որ դեղագործական ոլորտի համար վճարման ոչ բնութագրական տարբերակներ կառաջարկի՝ մարումներով վճարումներ, ինչպես նաեւ ծախսերի փոխհատուցում, եթե թերապիան անցած պացիենտի տեսողության լավացում չի նկատվում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է