• Latest news

Նոր դեղամիջոցը կօգնի առանց դիետաների նիհարել

6 հունվարի, 2018  19:54

Տեխասի համալսարանի մասնագետները կարող են իրականացնել բոլոր նրանց երազանքը, ովքեր տառապում են ավելորդ քաշից`նիհարել, առանց դիետայի: Նրանք մշակել են մի դեղամիջոց, որը արագացնում է նյութափոխանակությունը:

Երբ լիպոցիտները՝ ճարպային բջիջները մեծանում են, նրանք արձակում են NNMT սպիտակուցի գերէքսպրեսիան: Այս սպիտակուցը գործում է որպես նյութափոխանակության արգելակում, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Այնպես, որ որքան շատ են դրանք, այնքան բջիջների համար դժվար է ճարպն այրել՝ առաջանում է փակ շրջան:

Նոր դեղամիջոցը արգելափակում է սպիտակ ճարպի բջիջներում NNMT-ի գործողությունը՝ արագացնելով նյութափոխանակությունը:

Փորձարկման ժամանակ մեծ քանակությամբ ճարպերով դիետայից գիրացած մկները ստացել են դեղը կամ պլացեբոն: 10 օր անց առաջին խմբի մոտ 7 տոկոսով քաշի անկում է գրանցվել, բացի այդ 30 տոկոսով նվազել է նաեւ սպիտակ ճարպի ծավալը եւ լիպոցիտների չափը:

Դեղը իջեցրել է նաեւ նրանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ հասցնելով նորմային, չնայած նրան, որ նրանք շարունակել են սնվել յուղոտ սնունդով, որից պլացեբո խմբի մկները շարունակել են գիրանալ:

« «Արգելակի» գործողության արգելափակումը բջիջների նյութափոխանակության բարձրացման եւ սպիտակ ճարպի կուտակումների կրճատման նորարարական մեթոդ է, որոնք  ազդում են գիրացման պատճառի եւ դրա հետ կապված նյութափոխանակության հիվանդությունների վրա», — ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Խարշինի Նիլականտանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել