• Latest news

Թաիլանդում նորաձեւ է դարձել առնանդամը սպիտակեցնելը

6 հունվարի, 2018  23:41

Մաշկի սպիտակեցումը վաղուց արդեն նորաձեւ է ասիական երկրներում, որտեղ մաշկի մգությունը ասոցացվում է բաց երկնքի տակ կատարված ֆիզիկական աշխատանքի, հետեւաբար աղքատության հետ: Բայց առնանդամների սպիտակեցումը նոր երեւույթ է: Տեսանյութը, որը պատմում է այս ընթացակարգի մասին, սոցիալական ցանցերում դարձել է ամենադիտված հոլովակներից մեկը, հաղորդում է BBC-ն:

Թաիլանդի Առողջապահության նախարարությունը նման կոսմետիկ վիրահատությունների դեմ անմիջապես նախազգուշացում է տարածել:

Ի՞նչն է դրդում մարդկանց այդ քայլին դիմել

«Ես կուզենայի լողավարտիքում ինձ ավելի վստահ զգալ», - ասել է վերջերս առնանդամի սպիտակեցում անցած տղամարդկանցից մեկը:

30-ամյա տղամարդն ասել է, որ առաջին փուլը (իսկ դրանք 5-ն են) նա անցել է 2 ամիս առաջ եւ այդ ժամանակվանից նկատում է իր սեռական օրգանների գույնի փոփոխությունը: Առնանդամի սպիտակեցման ամբողջ ընթացքն արժե 650 դոլար:

Այդ ծառայությունները մատուցող Lelux Hospital կլինիկան facebook-ում իր գովազդում պատմում է, որ իր մասնագետները լազերի օգնությամբ նվազեցնում են մաշկում մելանին պիգմենտի քանակությունը, ինչն էլ հանգեցնում է մաշկի սպիտակեցմանը:

2 օրվա ընթացքում մանրամասն  լուսանկարներով այս գրառումով սոցցանցում ավելի քան  19 հազար մարդ կիսվել է: Մեկնաբանությունները տարբեր են՝ դրան դեմ լինելուց,  զարմանքից, քննադատություններից մինչեւ կատակներ: Շատերը հարցնում են՝ ինչի՞ համար:

Մեկը սուր նկատողություն է արել, որ սպիտակեցված առնանդամի տերը այն կարող է որպես լապտեր օգտագործել:

Մի աղջիկ գրել է, որ չի հասկանում, ինչու է այդքան բուռն քննարկվում գույնը, քանի որ նա մինչ այդ կարծում էր, որ այդ գործում կարեւոր է չափը եւ կարողությունը:

.Lelux Hospital-ի մարքեթինգի տնօրեն Փոփոլ Տանսակուլը պատմել է, որ 4 ամիս առաջ կլինիկան սկսել է սեռական շրթունքների սպիտակեցում իրականացնել: Ամեն ամիս նրանց են դիմում 20-30 տղամարդ եւ կին: Ոմանք գալիս են Մյանմարից, Կամբոջայից եւ Հոնգկոնգից:

 «Սա շատ տարածված է գեյ տղամարդկանց եւ տրանսվիստիտների շրջանում, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում իրենց ինտիմ շրջաններին: Նրանք ցանկանում են լավ տեսք ունենալ բոլոր  առումներով», - ասում է նա:

Թաիլանդի Առողջապահության նախարարությունը կոչ է անում ողջամիտ լինել, հիշել կողմնակի բարդությունների մասին՝ ինչպիսիք են բորբոքումները, սպիները եւ ցավը:

Բացի այդ, բժիշկները զգուշացնում են, որ սպիտակեցման ընթացակարգը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական գործառույթի եւ նույնիսկ սեքսով զբաղվելու վրա:

Բացի դրանից, բժիշկների կարծիքով, սպիտակեցման ազդեցությունը մշտական չէ. որոշ ժամանակ անց մաշկի բնական գույնը կվերադառնա, սակայն այդ ազդեցության պատճառով պիգմենտը կարող է անհամաչափ տարածվել, տգեղ բծերով:

«Առնանդամի լազերային սպիտակեցումը ոչ ոքի պետք չէ, դա գումարի զուր վատնում է եւ ավելի շատ բացասական, քան դրական արդյունք ստանալու վտանգ ունի», - ասել է Թաիլանդի առողջապահության նախարար Թոնգչայ Կիրատիհուտայակորնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել