Սանկտ Պետերբուրգի 15-րդ հիվանդանոցում տարեց կինը մահացել է հինգ ժամ բժիշկների օգնությանը սպասելուց հետո, հաղորդում է 78.ru-ն:
Մահացածի թոռը լրագրողներին պատմել է, որ տատիկը ցերեկը ժամը մոտ երկուսին սկսել է գանգատվել վատ ինքնազգացողությունից: Նա հասկացել է, որ տատիկի մոտ նախակաթվածային վիճակ է եւ շտապ օգնություն է կանչել:
«Մոտ երեք ժամ մենք նստել ենք սպասասրահում, որից հետո նրան ուղարկել են նյարդաբանական բաժանմունք եւ ոչ թե ռեանիմացիայի: Տատիկին երկու անգամ բուժքույրեր են մոտեցել արյան ճնշումը չափելու եւ վալիդոլի հաբեր տալու համար: Իմ հարցին՝ «ու՞ր է բժիշկը», նրանք պատասխանել են, որ հիմա չի կարող մոտենալ »,-պատմել է տղամարդը:
Միեւնույն ժամանակ, արդեն հիվանդանոցում, նրա խոսքով, տատիկը կրծքավանդակում ցավ է զգացել: Ժամը 18: 55-ին թոռը ստիպված է եղել լքել նրան, իսկ որոշ ժամանակ անց նրան զանգել եւ հաղորդել են իր հարազատի մահվան մասին:
Բժշկական հաստատությունում եւ քննչական մարմիններում միջադեպի հարցով մեկնաբանություն դեռ չեն տվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր