• Latest news

Ինչպես նոր տարում նոր կյանք սկսել. հոգեբանի խորհուրդները

6 հունվարի, 2018  22:42

Յուրաքանչյուր մարդ կյանքում ունենում է ինչ-որ իրադարձություններով պայմանավորված ճգնաժամային փուլեր, իսկ հետո որոշում է նոր կյանք սկսել կամ ինչ-որ բան փոխել կյանքում: Նման փուլերը շատ կարեւոր են, քանի որ նպաստում են մարդու անձնային աճին եւ, հետեւաբար, արժեքային համակարգում փոփոխությունների, երբեմն էլ մասնագիտության եւ կյանքի ոճի փոփոխման: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը։

«Այսպիսով՝ նոր կյանք սկսել հնարավոր է, իսկ հինն անհրաժեշտ է վերանայել՝ առաջ շարժվելու համար»,- ասաց մասնագետը։

Նրա կարծիքով՝ մեզանից անկախ Նոր տարվա սկիզբը ինքնահաշվետվության շրջան է՝ ձեռքբերումները եւ կորուստները դիտարկելու եւ սկզբնահաշվարկ՝ նոր նպատակների եւ ցանկալի փոփոխությունների մասին մտածելու համար:

Նրանց, ովքեր որոշել են նոր տարում նոր կյանք սկսել, մասնագետը խորհուրդ է տալիս.

  • Սկզբի համար թույլ տվեք Ձեզ երազել առանց սահմանափակումների, իրական նպատակները ծնվում են երազանքներից, եւ որքան վառ, գրավիչ ու ցանկալի են երազանքները, այնքան հետագայում մեծ է լինելու մոտիվացիան՝ տարբեր խոչընդոտներ հաղթահարելու եւ նպատակին հասնելու համար:
  • Երազանքից անցում կատարելով նպատակներին՝ մտքում կամ թղթի վրա մատնանշեք այն ոլորտները, որոնց վերաբերվելու են փոփոխությունները. տուն, ընտանիք, աշխատանք, ուսում, մասնագիտություն, ազատ ժամանց եւ այլ... Որոշեք, թե որ ոլորտի փոփոխություններից կցանկանաք սկսել կամ որն է առավել կարեւոր ու առաջնային:
  • Նպատակները պետք է լինեն իրագործելի եւ հասանելի, այսինքն՝ դրեք ձեր առջեւ այնպիսի նպատակներ, որոնց կարող եք հասնել, հասեք ձեր երազանքին մանր քայլերով: Պատկերացրեք, որ գետ եք անցնում, որտեղ քարերը մեկը մյուսից հեռու են, ջրի մեջ ընկնելու հնարավորությունը մեծ է, իսկ եթե քարերը մոտ-մոտ են, ապա հանգիստ հնարավոր է գետն անցնել՝ հասնելով մյուս ափ:
  • Եղեք հետեւողական, հիշեք, որ ցանկացած փոփոխության համար ժամանակ է պետք, հնարավոր փոփոխությունների հասնել կարճ ժամանակում, հետեւաբար՝ պետք է չհանձնվել եւ հետեւողականորեն հետեւել որոշած փոփոխությանն այնքան ժամանակ, ինչքան պահանջվի:
  • Պատրաստ եղեք խոչընդոտներին եւ նրան, որ ամեն ինչ հարթ եւ ձեր ծրագրածի պես չի ընթանալու, սակայն նման շեղումները չեն նշանակում, որ պետք է մի կողմ թողնեք ձեր մտահղացումները, հաղթահարելով դրանք՝ շարունակեք ճկուն լինել եւ շարունակել բռնած ուղին:
  • Փոփոխությանը հասնելուց հետո շարունակեք ապրել նոր ձեւով, նոր ապրելակերպը պետք է դառնա կյանքի ոճ, ոչ թե ժամանակավոր ծրագիր, որն իրականացնելուց հետո վերադառնում եք նույն ապրելակերպին` «նոր խաղը նոր կանոններով պետք է խաղալ»:
  • Մի կիսեք կյանքը սեւագրի եւ մաքրագրի, համատեղեք նպատակների իրականացումը, հանգիստն ու հետաքրքիր ժամանցը, քանի որ կյանքն այն է, ինչ ունենք այսօր եւ հիմա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել