• Latest news

Չափից շատ ուտելու 5 պատճառ կամ ինչու պետք է սելֆի անել ուտելիքի հետ

8 հունվարի, 2018  12:04

Ճոխ սեղանը, հեռուստացույցը կամ նույնիսկ սեղանի մոտ ընթերցելը մարդուն ստիպում են ավելի շատ ուտել: Իր հետազոտությամբ այսպիսի եզրակացության է հանգել Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի  աշխատակից Ջեննի Մորիսը:

Մասնագետը 5 գործոնի մասին է նշել, որոնք մարդուն շատակերության են դրդում:

Չափաբաժին

Մորիսը շատակերության առաջին պատճառ է համարում ուտելիքի չափաբաժինը: Անցկացված փորձի ժամանակ մասնակիցներին առաջարկվել է համտեսել մեկ ափսե ապուր: Մի մասի տարողությունը սովորական էր, իսկ երկրորդին խողովակներ են միացրել, որոնցով ափսեի մեջ աննկատ արգանակն ավելացվել է: Պարզվել է, որ չնայած որոշ մարդիկ կերել են 73 տոկոսով ավելի շատ ապուր, քան մյուսները, բոլորն իրենց միատեսակ են կուշտ զգացել: 

Ճաշատեսակների բազմատեսակություն

Գիտնականի կարծիքով՝ երկրորդ գործոնը ճաշատեսակների բազմատեսակությունն է: Հետազոտության արդյունքների համաձայն՝ եթե սեղանը «ճաշատեսակների առատությունից կոտրվում է», մարդը 4 անգամ ավելի է ուտում:

Հեռուստադիտում եւ ընթերցանություն

Երբ մարդը շեղվում է, նա ավելի վատ է գիտակցում հագենալու պահը, ինչի հետ կապված ավելի շատ է ուտում, պարզաբանում է մասնագետը:

Ալկոհոլի օգտագործում

Հեռուստացույց դիտելու եւ ընթերցանության նման ազդեցություն է ունենում ալկոհոլը, որի պատճառով ուղեղն անհրաժեշտ ազդակներն ավելի ուշ է ստանում:

Սեղանի շուրջ հավաքված մարդկանց պահվածքը

Երբ մարդն ընկերախմբով է ուտում, նա ենթագիտակցորեն իր վրա է «փորձում» մյուս մարդկանց սովորությունները՝ ձգտելով համտեսել այն ամենը, ինչ դուր է գալիս սեղանակիցներին, ինչը նույնպես նպաստում է չափից շատ ուտելուն:

Բրիտանացի դիետոլոգը խորհուրդ է տալիս ուտելիս կենտրոնանալ բացառապես կերակուրի վրա

Ջեննի Մորիսը խորհուրդ է տալիս ուտելիքի հետ սելֆի անել: Նա համոզված է, որ ճաշատեսակների լուսանկարները կարող են պահպանել գերհագենալուց, քանի որ ըստ կադրերի՝ կարելի է հիշողության մեջ վերականգնել օրվա ընթացքում օգտագործած սնունդի քանակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել