• Latest news

Սեռական ակտի ժամանակ ցավերի 4 պատճառ

8 հունվարի, 2018  23:43

Սեռական ակտի ժամանակ կարող են լինել ցավի զգացողությունների շատ պատճառներ՝ բորբոքային պրոցեսներից մինչեւ ուռուցքային հիվանդություններ: Ցավերի պատճառները վերջնականապես կարող է պարզել միայն մասնագետը:

Բորբոքային հիվանդություններ

Սեռական ակտի ժամանակ ցավերը կարող են պայմանավորված լինել արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի ինֆեկցիոն բորբոքային պրոցեսով: Դրանից բացի ցավերի պատճառ կարող է լինել ձվարանների եւ արգանդի ելունդների բորբոքումը. այսպիսի դեպքում կինը մղկտացնող ցավ կզգա փորի տակ, բացառված չէ նաեւ, որ նրան կանհանգստացնի բարձր ջերմությունը:

Չարորակ նորագոյացություններ

Արգանդի վզիկի քաղցկեղը առաջին փուլերում իրեն զգացնել չի տալիս, սակայն արդեն 3-4-րդ փուլերում այն սեռական ակտի ժամանակ ցավեր կառաջացնի: Դրանից բացի, այսպիսի քաղցկեղի դեպքում կինը կարող է սեքսից հետո սեռական ուղիներից արյունախառն կամ մուգ շագանակագույն արտադրություն ունենալ:

Որոշ դեպքերում սեռական ակտի ժամանակ ցավերի պատճառ կարող են լինել ձվարանների ուռուցքները եւ կիստաները: Հանգիստ վիճակում կնոջը կարող են անհանգստացնել նաեւ աջ կամ ձախ զստային հատվածում մղկտացնող կամ բութ ցավերը:

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզի դեպքում էնդոմետրիայի բջիջները աճում են ատիպիկ տեղերում՝ արգանդի մկանային շերտում, ձվարաններում, որովայնային խոռոչում եւ այլն:  Որոշ դեպքերում էնդոմետրիոզի օջախների տեղադրությունից կախված կինը կարող է սեռական ակտի ժամանակ ցավեր ունենալ:

Հեշտոցի չորություն

Սեռական ակտի ժամանակ ցավերի եւս մեկ պատճառ է հեշտոցի չորությունը: Կարող են լինել չորության շատ պատճառներ՝ հորմոնալ խափանումներ, հակադեպրեսանտների կամ հակաբեղմնավորման հաբերի ընդունում, կրծքով կերակրում, դաշտանադադար:

Եթե սեռական ակտի ժամանակ ցավեր եք ունենում, անպայման մասնագետի հետ խորհրդակցեք՝ պարզելու համար դրանց իսկական պատճառը եւ անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եւ նշանակումներ ստանալու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել