• Latest news

Ի՞նչ անել, եթե ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են

10 հունվարի, 2018  10:45

Շատերն են բողոքում, որ ձեռքերն ու ոտքերը սառն են, ըստ որում՝ ոչ միայն ձմռանը, տարվա այլ եղանակներին նույնպես: Բժիշկ Ջոն Բրիլը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են նման մարդկանց օգնել:

Հագուստ

Սառը ձեռքերի եւ ոտքերի պատճառն առավել հաճախ արյան վատ շրջանառությունն է: Ցածր ջերմաստիճանների ֆոնին այս խնդիրն առանձնապես հրատապ է դառնում, քանի որ անոթներն արագ են նեղանում: Վերջույթների ջերմաստիճանը բարձրացնելու համար փորձագետը խորհուրդ է տալիս լայն հագուստ հագնել: Մասնավորապես ձեռնոցի փոխարեն ավելի լավ է թաթման հագնել, իսկ կոշիկը չպետք է կիպ լինի: Սա թույլ կտա տաք օդային շերտի առաջացմանը, որը լրացուցիչ կտաքացնի:

Կծու ուտելիք

Մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգի մեջ ընդգրկել կծու ուտելիք, եթե, իհարկե, դրա համար հակացուցումներ չկան: Կծու ուտելիքն անոթները լայնացնում է, լավացնում շրջանառությունը (սիրտը սկսում է արյունն ավելի լավ մատակարարել), բարձրացնում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանը: Դրանից բացի, պղպեղը հարուստ է А եւ С վիտամիններով, որոնք ամրացնում են անոթների պատերը եւ կանխում ընդարմացումը:

Իսկ ահա ծխախոտից, կոֆեինից եւ սպիրտայինից ձմռանն ավելի լավ է հրաժարվել, խորհուրդ է տալիս մասնագետը: Նիկոտինն ու կոֆեինը անոթները նեղացնում են: Իսկ ալկոհոլը ջրազրկում է եւ ամենւին չի տաքացնում, չնայած տարածված կարծիքին: Սպիրտայինի ազդեցությամբ մարդը պարզապես ցուրտն ավելի քիչ է զգում:

Ձուկ եւ տերեւավոր բանջարեղեն

Ձուկը եւ կանաչ տերեւավոր բանջարեղենը միանշանակ ցուցված են այն մարդկանց համար, որոնց ձեռքերն ու ոտքերը մշտապես սառն են: Ընդհանրապես ձկան յուղով, նիացինով, երկաթով հարուստ մթերքները եւ բիոլոգիական ակտիվ հավելումները օգնում են անոթների լայնացմանը՝ նպաստելով արյան նորմալ շրջանառությանը: Ձուկը մեծ քանակությամբ օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք անոթների համար օգտակար են: Կանաչ տերեւավոր բանջարեղենը եւ կարմիր միսը մեծ քանակությամբ երկաթ են պարունակում, որը նույնպես օգտակար է արյան շրջանառության համար: Նիացինն, իր հերթին, դանդաղեցնում է անոթների նեղացման պրոցեսը:

Ջրի հաշվեկշիռ

Մարմնում պահպանեք ջրի հաշվեկշիռը: Ջուրն օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը եւ արյան շրջանառության մեջ կարեւոր դերակատարում ունի: Բժիշկների խոսքով՝ ձմռանը մարդիկ հազվադեպ են նկատում, որ ջրազրկվել են: Այդ պատճառով անհրաժեշտ է ջուր խմել նույնիսկ այն դեպքերում, երբ սաստիկ ծարավ չեք: Եվ նախապատվություն պետք է տալ տաք ըմպելիքներին:

Շարժում

Եթե փողոցից տուն եք մտել, մի շտապեք նստել բազմոցին. մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ շարժվել: Սա հատկապես վերաբերում է գեր մարդկանց, որոնց ձեռքերի եւ ոտքերի արյան շրջանառությունը վատ է կատարվում, իսկ ցուրտը նրանք հաճախ չեն զգում ճարպաշերտի շնորհիվ:

Ընդհանուր առմամբ, եթե մարմինը տաքացել է, իսկ ձեռքերն ու ոտքերը սառն են մնում, սա անոթային շեղումների առաջին նշանն է: ՀՆարավոր են արտերիաների տեղային արգելափակում, անեմիա կամ մի շարք այլ խանգարումներ: Այս պատճառով, եթե արել եք այն ամենը, ինչ վերեւում թվարկված է, սակայն, միեւնույն է, տառապում եք սառը վերջույթների պատճառով, բժշկի հետ խորհրդակցեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է